Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

իրավունք

$
0
0

Նախաբան

Խոսակցություն խանութում՝ դրամարկղի մոտ:
Ներսի սենյակից դուրս է գալիս կարմրած աչքերով աշխատողը:
- Հը՞, ի՞նչ ա եղել
- Բժշկիս հետ խոսացի, ասեց մնացել եմ.... Հանելու եմ... ներվեր չկա
- Օֆ-օֆ, - բանիմաց դեմքով ժպտում է մյուսը:
էդ խոսակցությունը շարունակվում է մի հինգ րոպե: Մինչև որ հաճախորդ երիտասարդ կինը, որ դրամարկղի մոտ կանգնած սպասում էր վճարելու ու ակամայից լսում էր խոսակցությունը, չի դիմանում ու միջամտում է.
- Տենց բան չանեք: Ես արդեն քանի տարի ա, չեմ կարողանում: Մեկին կորցրել եմ, ու էլ չի լինում: Աստված ա տալիս երեխեքին, մի արեք տենց բան...
- Ահ, տենց Աստված ինձ ամեն ամիս մի իրեք հատ տալիս ա, - խոսքը կտրում է "բանիմացը"


*******************************

Մոտ հարյուր տարի առաջ մենք իրավունք ունեինք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում: Հիմա էլ ունենք: Ե՛ւ էս մի կտորի իրավունքն ունենք, և՛ էն մյուսի, որ էլ չունենք:

Երբ հարյուր տարի առաջ թուրքերը հղի կանանց ու դեռ չմայրացած ջահել հարսնուկներին էին կոտորում, դեռ չծնված երեխեքին մայրերի որովայններում սպանում, էդ կանայք բոլորն իրավունք ունեին ապրելու, մայրանալու: Էդ երեխաներն իրավունք ունեին լույս աշխարհ գալու, ապրելու իրենց իրավունքի տարածքներում՝ Հայաստանում:

Հիմա, երբ կանանց մի ահռելի զանգված կանգնած է չմայրանալու վտանգի առաջ, նրանք՝ էդ կանայք, էլի ունեն մայրանալու իրավունք: Ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով էդ իրավունքն իրենց ձեռքում չի, իրենցից խլված է: Ինչպես էն հայրենիքը, որի իրավունքը մենք ունենք, բայց որից զրկված ենք:

Կանանց մյուս ահռելի զանգվածը, որը թեև ունի հնարավորություն, բայց կամովին հրաժարվում է իր մայրությունից, էլի ունի դրա իրավունքը: Բայց հրաժարվում է, սպանում է երեխային իր մեջ, դիմում բժշկին, որ նա կտոր-կտոր անի երեխային, որովհետև տղա էր ուզում, սա աղջիկ էր, երկուսն ունեին, սա երրորդն էր, ֆինանս չունեին, երեխեն ուտող բերան է և այլն: Ինչքան մարդ, երևի էդքան էլ "որովհետև"

Ու ամենակարևոր իրավունքը, որ ունեին չծնվող երեխաները՝ ծնվելու ու ապրելու իրավունքը, անտեսում են շատերը: Ո՞վ պիտի մտածի էդ երեխաների իրավունքի մասին:

Էդքան էվֆիմիզմների կողքին, որոնցով էսօր լցված են մեր կենցաղն ու առօրյան, չկա մի ամենակարևորը, որ շատ բան կուղղեր անգիտակից գլուխներում: Չծնված երեխան սաղմչէ, այլ մարդ: "Հանելիս"՝ դուք սպանումեք մարդուն, կտոր-կտոր անում՝ ոնց ժամանակին թուրքերը, զրկում նրանց ապրելու իրավունքից, որը նրանց, ինչպես և ձեզ տրվում է ի վերուստ:

Ցեղասպանություն: Ուրիշ ի՞նչ անուն տաս սրան: Չէ՞ որ զանգվածային բնույթ ունի:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles