Էլ սրանից էլ ահավոր շո՞գ: Օգոստոս ամսին՝ Աթենքի ծանր, անօդ, անծառ, մարմարե ու քարքրոտ միջավայրում՝ իր նման չշնչող մի քանի շենքով շրջապատված շենքերից մեկում: Որտեղ բաց լուսամուտից ոչ թե մաքուր օդ է գալիս, այլ հարևանների սարքած ճաշերի հոտ:
«Սխտորն ու սոխը տապակում ես բոլ-բոլ ձեթի մեջ...» էսպես երևի սկսում են հարևան պակիստանցիների բոլոր ճաշատեսակների բաղադրատոմսերը...
Չեն ինտեգրվում նրանք, չեն ուզում ո՛չ առավոտը մի թավա կարգին ձվածեղ ուտել, ո՛չ էլ երեկոյան շքամուտքերի աստիճաններին շարվելիս կոշիկ հագնել... Հայրենիքի կարոտն են մի կերպ փորձում առնել:
Լուսամուտը լուսամուտի մեջ է բացվում, պատշգամբը՝ պատշգամբի: Ապրում են մարդիկ՝ քիթ-քթի, բայց հույներն արհամարում են չհույներին, չափից դուրս բարձր աղմուկի ժամանակ իրար ձայն են տալիս «փըստ»-երով, ոստիկանություն են կանչում, եթե հանգստի ժամերին աղմկողը բուզուկի պարապող Պանայոտը չի: Մեկ էլ ալբանացիների աներեսության հետ են աշխատում գլուխ չդնել:
Ու էս ամենի մեջ Մարինան: Ասում են՝ վերևի հարևանը, ում նա խնամում է, հայ է: Ծեր է, կամ շաքարախտից ոտքը կտրած, կամ ուրիշ հիվանդությունից ուրիշ պատճառով անշարժացած:
Մարինան երկու բան է սիրում անել՝ սերիալ նայել ու սկայփով խոսել Վրաստանի հետ: Սերիալների ձայնից վեր ես թռչում առավոտյան: Նայում է ինտերնետով, միանգամից մի 10 սերիա: Ես Նատալյա Օրեյռոյի գոյության մասին իմացել էի տարիներ առաջ Հայաստանում ու հիշեցի էստեղ՝ Մարինայի առավոտյան սուրճի շնորհիվ:
Սերիալներով ժամերն է կարճացնում, մինչև Վրաստանի հետ սկայփով խոսելու ժամը գա: Հետաքրքիր է՝ քեզ համար բացարձակապես անհասկանալի լեզուն (խո-ն ու առա-ն օյին չեն) էլ լսելով կարող ես հասկանալ, որ մարդը երեխայի հետ է խոսում: Ու եթե ամեն օր պարտադիր ու էսքան ջիգյարով ու հուծի-մուծիներով, ուրեմն թոռն է:
- Գոգիիի, Գոգիտաաա, հուծի-մուծի, գենացվալե, բալամ...
Փաստորեն, աղջկան երեխայի հետ թողել է, եկել Հունաստան՝ հիվանդ պահելու: Ստանդարտ կենսագրական փուլ: Ասում են՝ վրացիները շատ հաճախ բեռնատար նավերով որպես բեռ արկղերի մեջ են գալիս Հունաստան: Մենակ թե մի կերպ դուրս գան: Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց մի բան հաստատ է՝ ապրելու ու կերակրվելու հոգսը ծանր է էս կողմերում:
Գումարներ է ուղարկում, բայց բանկերին ասես էդքան էլ չի վստահում: Հատուկ գրասենյակների միջոցով: Սրանք տոկոս քիչ են պահում:
- Բանկի առա, օֆիսի, - ամսվա վերջին գոռում է աղջկան սկայփի էս կողմից:
Ակտիվ հետևում է քաղաքական կյանքին: Բացատրում որգեդրվող նոր սահմանադրական կարգը Վրաստանում.
- Պրեզիդենտի առա, պրեմյերի...
Մեր հարևան պապիկը միշտ ասում էր՝ էդ շուն վրացիք բառերը վերցնում են, վերջում «ի» են ավելացնում, դարձնում վրացերեն՝ մածուն - մածունի: Ինձ թվում էր՝ կատակով է ասում:
Իհարկե, երբեմն-երբեմն ծեր հիվանդով էլ է զբաղվում: Մեկ էլ գոռում է ամբողջ շենքով մեկ՝
- Նեեե՞...
Ու հետո անհավես՝ եկա-եկա...
Բայց ամենաահավորը Մարինայի՝ գիշերվա 4-5-ի կողմերն աշխատող սկայփն է: Իր ձայնն առույգ է, արթնացնող: Արդեն սովոր ես, ինչքան էլ որ ժամից դժգոհես: Ա՛յ, Ամերիկաներում աշխատող իր ընկերուհին... Դու գիշերվա էդ ժամերին արթնանում ես քիչ-քիչ, քնիցդ դուրս ականջներիդ մեջ քիչ-քիչ մոտեցող անդրշիրիմյան ձայնից... Բամ-բամ-առա-խո-առա-առա... Դանդաղ, հանգած, կյանքի հոգսի տակ կքած ու կոշտացած... Ասես՝ եկել են հետևիցդ ու չեն էլ թողնելու գոնե գիշերը լուսացնես, լվացվես, պատրաստվես...
Ու շոգ է, խեղդող շոգ: Գիշեր, թե՝ ցերեկ, անտանելի շոգ: Ոչ հոտերից ազատում ունես, ոչ Մարինայից ու իր շրջապատից ու նայած ֆիլմերից: