Ինչ-որ հակաաբորտային ֆլեշմոբեր են գնում ինտերնետում: Մի երկու բառ էլ ես ասեմ:
Լիլիթի մոտ դրած էս հոդվածիմի հատվածը մեկնաբանելուց սկսեմ:
Հոդվածի հերոս Սուրեն Նահապետյանն ասում է, որ վստահ էր, որ եթե երկրորդն աղջիկ ծնվեր, ստիպված պիտի նորից ունենային, որ տղա լիներ: Իսկ իրենք երեք երեխա չէին կարող պահել:
Ի՞նչ ասեմ: Նման կերպ մտածողների ամենամեծ խնդիրն էն է, որ նրանք հավատ չունեն Աստծու հանդեպ: Հաստատ եկեղեցի են գնում, մոմ-բան են վառում, երեխեքին կնքում են՝ Աստված ջան, մեզ տղա երեխա տուր, մեզ շատ փող տուր, գործ տուր, առողջություն տուր... Բայց ՀԱՎԱՏ չունեն: Եթե հավատ ունենան, ու եթե մի քիչ էլ խորը մտածելու ունակություն ունենան, կհասկանան, որ մարդս կյանքում չգիտի՝ հաջորդ վայրկյանին ինչ կգա իր գլխին: ՈՒ ինքը կարող է երկու թառլան տղա էլ ունենա, բայց էլի չկարողանա պահել: Մեկին էլ չկարողանա պահել, ինքն իրեն էլ:
Հետևաբար, երկու տարբերակ կա:
Կամ մարդ պիտի էնքան կորած իրեն զգա, որ էս կյանքում ընդհանրապես ոչ մի բան չանի՝ չամուսնանա, երեխա չունենա, աշխատանքի չընդունվի, քանի որ, մանավանդ Հայաստանի նման երկրում, երբեք չգիտես՝ վաղն աշխատանք կունենա՞ս, տնից դուրս գաս առավոտյան՝ էս որակի տրանպորտով աշխատանքի կամ հետ տուն կհասնե՞ս, էս անփող վիճակում, որ հիվանդանաս, կլավանա՞ս, թե չէ: Ու էդպես լուզեռական մտքերով ինքն իրեն մի հատ ինֆուզորիայի տեղ դնի ու սպասի՝ երբ է վերջը գալիս:
Կամ էլ մարդ էնքան պիտի հասկանա ու կատարելագործի իր հավատքը, ու մոմ վառելը զարգացնի, հասցնի իրական հավատքի, որ ասի՝ Տեր Աստված, Դու ես իմ կյանքի տերը, իմ երեխեքի ու երկրի տերը, օգնի՛ր մեզ: Էս մենք, էս Դու: Դու մեզ պահպանիր: Քանի երեխա էլ ունենամ՝ մեկ, թե երկու, թե երեք, թե հինգ, դու բոլորին առողջ պահիր:
Որովհետև ո՞ւր է երաշխիքը, որ տղա երեխա կունենաս ու չես ընկնի ավտոյի տակ, դառնա հաշմանդամ ու բեռ ընտանիքիդ գլխին:
Հետո մյուս կարևոր պահը: Անընդհատ շեշտում են, որ տղամարդիկ են դրդում կանանց աբորտների: Միգուցե: Բայց ես ինչքան լսել եմ՝ տղամարդիկ ասում են դու գիտես, ոնց ուզում ես, էնպես էլ արա: Հա, միգուցե հանդիպում են, միգուցե չէ, հաստատ կան, մոնստր սկեսուրներ ու ամուսիններ, որ "չխոսկան" հարսներին բերում ստիպում են, բայց, ինչի՞ ենք ուզում կանանց պատասխանատվությունն էդքան փոքրացնել:
Մի հատ նայեք մայրերին, որ իրենց տղաներին իրենց աղջիկներից շատ են սիրում: Մի հատ նայեք, էլի: Որ հետո էլ հարսների հոգիներն են հանում, որ իրենց տղաներին դարձնում են իրենց նման մոնստրներ, որ ինչ ուզեն, պիտի անեն: Բա նրանց ինչ-որ մեկը կկարողանա՞ ստիպել աբորտ անել: Իհարկե՝ ոչ:
Հաջորդը բժիշկները: Նրանք պիտի վերջապես հասկանան, որ մի մոնստր էլ իրենք են դառնում իրենց արած "փափախներով":
Մյուս կարևոր խնդիրն էն է, որ մեր հասարակության մեջ չկա ուրիշի դժբախտությունը, անլուծելի պրոբլեմը տեսնելու ունակություն: Ահ, ամեն ամիս մնում եմ, զահլա կա՞...
Բայց որ փորձեն կողքները նայե՞լ՝ անպտուղ ընտանիքներին: Որ աշխարհը կտային մի հատիկ երեխա ունենալու համար: Ո՞վ ասաց, որ դա մենակ էդ ընտանիքների խնդիրն է: Կարծում եմ, որ շատ զույգեր վախենում են մանկատներից որդեգրել, բայց իմացած ընտանիքից երեխա կվերցնեին:
Դա էլ չէ՞ մարդկություն է, կողքինների հանդեպ, երկրիդ հանդեպ սիրո դրսևորում: Ինչի՞ դա երբեք չի նայվում որպես տարբերակ, որպես խնդրի լուծում:
Եվ, վերջիվերջո մի բան ասեմ: Խիստ կասկածում եմ, որ աղջիկներին աբորտ անելու գնով տղա ունեցած ընտանիքներն ի վիճակի են նորմալ տղամարդ դաստիարակել: Ի՞նչ պիտի լինի նման զոհողությունների գնով ձեռք բերվածը: Անդաստիարակ, էգոիստ, ծնողների ու ապագա կնոջ ու երեխեքի գլխին պատիժ դարձող հրեշ:
Էլ չեմ ասում, որ Աստված հազար ու մի ձև գիտի մարդուն իր սխալները հասկացնելու: Ոնց որ և ասացի, բա որ ձեր էդքան թանկ գնով ձեռք բերած տղաներին ձեր ծերության օրով տանի՞, գլուխներդ հազար պատով տաք, չեք կարողանալու չէ՞ մի աղջիկ ունենալ, որ մխիթարվեք: Աստված չանի, իհարկե, բայց գլուխն ու մեջի պարունակությունը մարդուն տրված են մտածելու համար: Մի քիչ մտածեք: Ոչ մեկի չի խանգարել մինչև հիմա: