Մանավանդ լռելու պահի հետ միլիարդ տոկոսով համաձայն եմ
Չեմ կասկածում, որ մեծ մասն իրապես ցավում, մղկտում է ամեն մի կորուստով:
Հայ զինվորը սրբություն է, ինչպես և երեխան է սրբություն: Իսկ սրբությունն անփոխարինելի է, նրա կորուստն՝ ահավոր:
Բայց, հա՛, հնարավոր չի անընդհատ մեկնաբանել: Ընդհանրապես, մեկնաբանելը, ամեն հարցում կարծիք, ըստ քեզ՝ շատ կարևոր ու շատ իմաստուն կարծիք հայտնելը դարձել է նոր հայկական սրբազան ավանդույթ:
Մինչդեռ մարդիկ դեռ դարեր առաջ, երբ էս համատարած աղմուկն ու քոմենթամոլությունը չկար, ասել են՝ "լռությունը ոսկի է": Մեկ-մեկ էլ լուռ ափսոսացեք, լուռ ցավեք, լուռ արցունք թափեք: Ցավոք, կորուստներն ու դժբախտ պատահարներն ավելի շատ են, քան ձեր խղճուկ բառապաշարը...
Չեք կարողանում լռել, գոնե կամացուկ աղոթեք, երկու-երեք բառ՝ Աստվա՛ծ, պահի՛ր մեր զինվորներին: Նույնիսկ եթե աղոթքի ուժին չեք հավատում կամ Աստծուն՝ էդքան էլ չէ, գոնե հաշվի առեք, որ բացասականը բացասական է ստեղծում, դրականը՝ դրական: Հերիք էդ երեխեքի շուրջ էդքան բացասական աուրա ստեղծեք: Մի հատ իրենց զուլալ ու սիրուն դեմքերը պատկերացրեք՝ դիրքերում անթարթ կանգնած, մի աղոթեք, հը՛ն, ձեր մեջ ասեք՝ "ձեր ցավը տանեմ", էլի ավելի շատ օգուտ կտաք, քան վայ-վույով:
Մեկ-մեկ էլ լռեք՝ ամաչելով ձեր բարեկեցիկ առօրյայից: Դուք մեկնաբանողն եք, նրանք՝ սահման պահողը, ձեր ինտերնետի անխափան աշխատանքն ու մի բաժակ սառը սրճի կայֆն ապահովողը: