Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Multikulti - նիխտ ֆըրշտեյն

$
0
0
Հետաքրքիր բան ընկավ էսօր աչքովս:



Գերմանիայի կանցլեր Մերկելը կոչ է արել իմիգրանտներին ինտեգրվել գերմանական հասարակության մեջ՝ սովորելով գերմաներեն և ընդունելով քրիստոնեական արժեքները:

Կոչն իհարկե առաջին հերթին վերաբերում է Գերմանիայի հավատարիմ դաշնակից 2.5 մլն թրքերին:

Նախ չեմ կարող չանդրադառնալ Գերմանիայում տիրող քրիստոնեական արժեքներին: Իհարկե, բողոքականության ծննդավայր Գերմանիայի կողմից քրիստոնեական արժեքների ընդունման վերաբերյալ պահանջներ ներկայացնելը շատ մեծ լարվածություն չի կարող առաջացնել մարդկանց հոգիներում, եթե մարդիկ հակված են ընդգծված հակաքրիստոնեական արժեքների դավանման: 
Լավագույն օրինակը վերջերս կայացած Գերմանիայի ԱԳ արվամոլ նախարարի ամուսնությունն էր իր արվամոլ սիրեկանի հետ:

Քրիստոնեական արժեքների մեկ այլ վառ օրինակ է ամուսնալուծված տկն.Մարգոտ Կեսսմաննը, որը Գերմանիայի բողոքական եկեղեցու ղեկավարն է՝ "եկեղեցական" աստիճանով եպիսկոպոս, որն աբորտների անխոնջ կողմնակից է և որը փետրվար ամսին սկանդալային պատմության մեջ էր ընկել հարբած վիճակում մեքենայի ղեկին նստելու պատճառով, և այլն:

Հաջորդ մասը, որն ուշադրությունս գրավեց ինտեգրման կոչն էր: Նման կոչով իր ազգին է դիմել նաև Գյուլը ու ճիշտ է արել:

Արդյո՞ք Գերմանիան, կամ մյուս եվրոպական երկրները խորությամբ վերլուծել են, իրենց իսկ ապագայի համար որն է ավելի վտանգավոր՝ չինտեգրված, տգետ թուրքական կամ ընդհանրապես մուսուլմանական համա՞յնքը, որին խիստ ցանկության դեպքում ի վերջո կարելի է գոնե մասնակիորեն վտարել, թե՞ լեզուն սովորած (բայց սեփական ինքնությունը չկորցրած!!), կրթություն ստացած թուրքերի զանգվածը, որը քոչվորի փողոցային կեղտը վրայից մաքրելով, փողկապ կրելով ավելի հեշտությամբ կձուլի ամեն տեսակի կեղծ արժեքներով ապրող ու տարեցտարի պակասող գերմանացիներին:

Եսիմ...  

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles