Զվարթնոցի, Գառնիի ապականման դեպքերը, կամ ավելի ճիշտ՝ հանրության կողմից դրանց բացահայտումը, էնքան ակնհայտորեն լկտի էին, որ կառավարությունn էս անգամ չկարողացավ կոծկել-հարթել դրանք անհեթեթ արդարացումներով: Որոշեցին մի կերպ դեմքները մաքրել՝ աշխատանքից հեռացրեցին ու խիստ նկատողություններ տվեցին մի շարք ցածր օղակի պաշտոնյաների:
Ովքեր էին հերոսները:
Ռուբեն Վարդանյան, Կենտրոնական բանկ... Առաջին դեպքում, ազգիս eլիտայի ամենասիրելի ու ամենապաշտպանված մեծահարուստներից մեկը, ով, հայտնի է բոլորին, "պռախոդ" ունի ամեն տեղ: Երկրորդ դեպքում՝ ազգիս գլխավոր բանկը, ազգիս ֆինանսական ալֆան ու օմեգան... Հետո քիչ-քիչ ի հայտ եկան նաև ավելի մանր փարթիներ՝ HSBC ընկերությունը, հարսանիքներ (հարցի մյուս կողմն է, թե էդ ինչքան ողորմելի պետք է լինի մարդ, որ իրեն լավ զգա, որ Զվարթնոցում դըցը-դըցը հարսանիք է արել) և այլն:
Մի խոսքով՝ "Օձն իր պորտով, հավքն իր թևով..." ոնց որ ասում են, չէր համարձակվի մերժել էդ eլիտար դեմքերին, մանավանդ որ նրանց քեֆերի օքեյը տվել էին վերևներից:
Իհարկե, մանր օղակի պաշտոնյաներն ունեին ընտրության երկու տարբերակ՝ չթույլատրել՝ թքելով մշակույթի նախարարության դաբռոյի վրա ու թույլատրել՝ ենթարկվելով մշակույթի նախարարության հրահանգներին: Առաջին տարբերակի դեպքում էդ մարդիկ կպատժվեին չհնազանդվելու համար, երկրորդ տարբերակում պատժվեցին հասարակության աղմուկի հետևանքով: Այսինքն, էդ մարդիկ, էսպես թե էնպես, դատապարտված էին պատժի:) Իհարկե, երրորդ տարբերակն էլ միշտ կա՝խառակիրի հրաժարականի դիմում՝ սկզբունքներից ելնելով, բայց դե ... բայց դե: Էդ հիմա մոդա չի, նիգլամուռ ա:
Ու հիմա մեր սիրասուն կառավարությունը մեզ ուզեցէշի, լավ, դեբիլի, չէ, լավմիամիտի տեղ դնել (կառավարությունը կարծես թե վստահ է, որ իր առաջնային գործառույթը հենց էդ է) ու վայ ոնց բարկացավ, ոնց վրդովվեց, ոնց վիրավորվեց անարգված սրբությունների համար, որ իսկույն ևեթ քայլեր ձեռնարկեց ու պատիժներ տեղաց (տեղ ոսկի տեղայր ի փեսայութանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ հարսնութեանն Սաթինկանն)իհարկե սխալ ուղղությամբ: Իբր իրենք տենց տեսան աշխարհքիս ճիշտը:
Մինչդեռ մի պարզ բան է ասված աշխարհի սկզբերից ի վեր, ու ընդամենը պետք է հասկանալ՝ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի նետեք: "Խոզերն" ինչ ասես կարող է ցանկանալ անել էդ մարգարիտների հետ, հարցն էն է, որ կառավարությունն ու իր ողջ պաշտոնեաբույլը չի հասկանում, որ ինքն էնտեղ դրված է մարգարիտները պահպանելու համար, այլ ոչ թե "խոզերի" մեջ իմ ու քո, հարուստ-աղքատ անելու համար: Իհարկե, դա հասկանալու համար էլ ամեն մեկը պիտի ինչ-որ նվազագույն X քանակի անձնական մարգարիտներ ունենա, որպեսզի դրանց արժեքը գիտակցի:
Եւ փաստորեն, նրանց մոտ պակասում են հենց էդ նվազագույն X քանակի մարգարիտները: Ու փաստորեն դրա համար էլ իրենց կայացրած որոշումները՝ տաճար վարձակալել, թե տաճարի վարձակալության համար աշխատանքից ազատել, էդ աստիճանի պրիմիտիվ են ու տգետ:
ատանկ
Ովքեր էին հերոսները:
Ռուբեն Վարդանյան, Կենտրոնական բանկ... Առաջին դեպքում, ազգիս eլիտայի ամենասիրելի ու ամենապաշտպանված մեծահարուստներից մեկը, ով, հայտնի է բոլորին, "պռախոդ" ունի ամեն տեղ: Երկրորդ դեպքում՝ ազգիս գլխավոր բանկը, ազգիս ֆինանսական ալֆան ու օմեգան... Հետո քիչ-քիչ ի հայտ եկան նաև ավելի մանր փարթիներ՝ HSBC ընկերությունը, հարսանիքներ (հարցի մյուս կողմն է, թե էդ ինչքան ողորմելի պետք է լինի մարդ, որ իրեն լավ զգա, որ Զվարթնոցում դըցը-դըցը հարսանիք է արել) և այլն:
Մի խոսքով՝ "Օձն իր պորտով, հավքն իր թևով..." ոնց որ ասում են, չէր համարձակվի մերժել էդ eլիտար դեմքերին, մանավանդ որ նրանց քեֆերի օքեյը տվել էին վերևներից:
Իհարկե, մանր օղակի պաշտոնյաներն ունեին ընտրության երկու տարբերակ՝ չթույլատրել՝ թքելով մշակույթի նախարարության դաբռոյի վրա ու թույլատրել՝ ենթարկվելով մշակույթի նախարարության հրահանգներին: Առաջին տարբերակի դեպքում էդ մարդիկ կպատժվեին չհնազանդվելու համար, երկրորդ տարբերակում պատժվեցին հասարակության աղմուկի հետևանքով: Այսինքն, էդ մարդիկ, էսպես թե էնպես, դատապարտված էին պատժի:) Իհարկե, երրորդ տարբերակն էլ միշտ կա՝
Ու հիմա մեր սիրասուն կառավարությունը մեզ ուզեց