Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Մի քանի օր առաջ, ուժեղ անձրևից անմիջապես առաջ անցնում էի մի բուկինիստի կողքով: Շտապ-շտապ գրքերն էր հավաքում, որ՛տև ամպերն ահավոր որոտում էին, անձրևն էն ա հա էր:

Ես էլ էի շտապում՝ մի տեղ հասնեի, չթրջվեի, մեկ էլ աչքս ընկավ՝ Հրանտ Մաթևոսյան, երկու հատոր:
Բուկինիստն էնքան էր շտապում, եթե չհասցներ, գրքերը լրիվ կփչանային, որ գինն ասաց ու սկի չհետևեց՝ վերցրի-չվերցրի... Մենակ արագ-արագ հավաքում էր, մի բան էլ խնդրեց՝ տոպրակն էս կողմից կբռնե՞ս, մի հատ գրքերս շարեմ մեջը:

Գրքերն իրոք ափսոս էին, եթե թրջվեին: Ես, ոնց էլ չլինի, մի տեղ կհասնեի, նույնիսկ թրջված:

Երևի գրքերը լրիվ հավաքելուց ու ապահով պահելուց հետո նոր հասցրել էր ուրախանալ անձրևից առաջ էդքան օպերատիվ կատարած առևտրի համար:

Ծաղրածուների մեր տոհմը

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles