Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

"Մշակութային արժեք"-ի մեջի "արժեք"-ը

$
0
0
Փաստորեն էն որ ասում ես "մշակութային արժեք" ու պատկերացնում ես մի ահավոր անգին բան, որ մեզնից էլ թանկ է, էդքան էլ էդպես չի:
Մարդ կա, "արժեք" որ ասում է, հասկանում է գինը:

Օրինակ՝ Զվարթնոցի մի օրվա արժեքը 700.000 դր է:

Էնպես չի, որ ամեն անփող մեկը կարողանա իրեն թույլ տալ, և դա էլ էդ 700.000 արժեքի արժեքն է:

Այսինքն, Զվարթնոցն ինքնին արժեք չի, բայց իր գինը արժեք է: Կոնկրետ արժանիք:

Իսկ բացատրությունը վերին ատյաններից որևէ մեկից մոտավորապես էսպես պիտի լինի:

- Նախ, եկեք ամեն ինչի դրական կողմը տեսնենք: Ամեն գեղեցիկ ստեղծված է մարդուն ծառայելու համար: Ի՞նչ վատ բան կա, որ մեր երկրում կան գեղեցիկն էդքան գնահատողներ: Եւ ի վերջո էդ գումարը հո՞ իմ գրպանը չի գնում, դրանով աշխատավարձ ենք տալիս, բյուջե ենք լցնում: Դուք էս երկրի համար ոչ մի բան արած չկաք, մեր արածին էլ հավան չեք: Դե բերեք հենց էնպես տվեք 700.000... Չե՞ք տա, չէ՞: Իսկ էդ աշխատավարձով քանի ընտանիք է ապրում ու չի լքում Հայաստանը, դուք գոնե պատկերացնում եք (Ալեքսանյան՝ բա-րե-րար)

Ատանկ


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles