Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Անգաղափար անմոռուկն ու ազգիս բրաբիոն ծաղիկը

$
0
0
"Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա Հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկըև ծերանալով մաշվեց նրա կարոտից։"

Խաչիկ Դաշտենց, "Ռանչպարների կանչը"


Նորից նայեցի էդ անմոռուկտեսահոլովակը:

Ուրեմն, էդ խոտի 5 թերթիկը խորհրդանշում են աշխարհի հինգ մայրցամաքները, ուր հայերը ցրվեցին Եղեռնից հետո, ինչպես նաև, ուր շատ հայեր դեռ մեծ հաճույքով շարունակում են ցրվել:

Ոչ մի խոսք Հայաստանի մասին: Ո՛չ Արևմտյան, ոչ էլ, շատ տարօրինակ կերպով, Արևելյան Հայաստանի մասին: Ուրեմն, ստացվում է, որ հայերի հայրենիքը՝ կորուսյալ ու ներկայիս, տեղ չունի՞ եկող տարվա էդ ձեր պատկերացրած փիար բոմբի գաղափարախոսությունում:

Փոխարենը կա "հայ հոգևորականների կողմից հաճախ օգտագործվող" մանուշակագույնը...

Այսինքն, 5 մայրցամաքներում ցրված հայեր, անհայրենիք, անհայաստան հայեր ու միավորող եկեղեցի... Ինչ-որ ծանոթ գաղափար է... Տիգրան Սարգսյան, "Պետության վախճանը" ռեֆերատ... Իզուր չէր փաստորեն էդ մարդն էդքան բրդում իր գաղափարները, ոմանց կրեածիվ խելքներին լրիվ պառկեցին ու տեղավորվեցին դրանք...


Անցնենք առաջ:

Իսկ Մասիսն ինչի՞ չկա ձեր "տոնախմբությունների" խորհրդանիշների մեջ: Հաաա, դուք մոդեռն եք, կարծրատիպերից հոգնած ու դրանք ջարդո՞ղ: Բայց ինչ-որ մի աղոտ նմանություն եմ զգում մի 6 տարվա հնության դեպքերի հետ կապված: Մասիս, Մասիսի պատկերը վերացնելը, ֆուտբոլի հավաքական, Գյուլ, պաշտոնական հրավերք ...

Աաաա, ուրեմն, կարելի է ենթադրել, որ թուրք նախագահ կգա եկող տարի... Ու դոշին կխփի էդ ձեր հորինած, անսեռ ու անամոթաբար չեզոք անմոռուկը: Ինչպիսի քաղաքական պատշաճություն:

Անսեռ, չեզոք, անգաղափար, տեղով գենդեռ:

Դուք գոնե մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ եք անում:

Ու ու՞ր եք դուք գնում էսպես անգաղափար, անհայրենիք ու տկլոր:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles