Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ցեղասպանության բռենդը

$
0
0
Նայեցի սա:
Ցեղասպանության 100-ամյակի (լեզուս չի պտտվում ասել) միջոցառումների գովազդային հոլովակը:



"Տարբեր երկրների սովորական անցորդներին կբաժանվեն" սգո ժապավեններ... Մուրանք ոչ միայն ձեռքներս մեկնած, այլև խորհրդանիշ բաժանելով, որ երկու քայլ հետո աղբարկղը շպրտեն "սովորական անցորդները":

Դուք ու՞մ եք հարցրել էս ախմախությունների շարքը սկսելուց առաջ: Զոհե՞րն են ձեզ թույլ տվել: Զորավար Անդրանիկի պատգա՞մն եք կարդացել: Ի՞նչ անմոռուկ: Էդ միլիոնավոր մարդկանց ու ամբողջ Էրգիրը մի գլամուռնի անմոռուկի մեջ ամփոփեցիք ու պրծա՞ք: Եկող տարի LED էկրանների վրա անմոռուկների անիմացիայի հովանու ներքո կազինո եք գնալու, կյանք անեք, մարդկանց կրակեք փողոցներում...

Մայկաների բիզնեսն ու՞մն է լինելու: Իսկ դոշլուկների՞:

Ցեղասպանության բռենդը ստեղծեցիք ու գոհ եք:

Եկող տարի մի հատ ներողություն հաստատ կստանաք թուրքերից: Դոշներին անմոռուկ կպցրած... Էժան, էժան, էժան ու կեղծ էլեգանտության մեջ ահավոր ռաբիզ...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles