Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Միկոյանի արձանի մասին

$
0
0
Առաջին ռեակցիաս՝ որ ի՞նչ:

Բայց քանի որ մոտիվների մասին մանրամասներ չգիտեի, լռում էի: Հիմա, gago_berlinգրառումիցԱռավոտ-ում կարդացի քաղաքապետարանի հիմնավորումները՝

  • Որպես որոշման հիմնավորում քաղաքապետարանը նշում է, որ հաշվի է առնվել նրա ավանդը. Անաստաս Միկոյանը «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի անցած» գործիչ է, մինչև 20-ականները «հեղափոխական աշխատանք» է կատարել, հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ ղեկավարել է «խորհրդային բանակի մատակարարման գործը», «պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/02/457014/

    © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ու հարցս մնում է՝ որ ի՞նչ: Ի՞նչ կապ ունի էս մարդը Հայաստանի հետ: "Քաղաքական ու պետական գործունեություն" - մենք ի՞նչ կապ ունենք: "Հեղափոխական աշխատանք" - հարգելի՛ քաղաքապետարան, քեզ էդքաաան դզե՞լ ա Միկոյանի հեղափոխական աշխատանքը: Մի -երկու հատ նկար պատվիրի վերնիսաժում, կախեք դզվածների աշխատասենյակներում: "Խորհրդային բանակի մատակարարման գործը", օքեյ, էնպես չի, որ իմ պապերը չեն մասնակցել Հայրենական պատերազմին ու էնպես չի, որ ինձ համար մայիսի 9-ը տոն չի: Բայց էդ երբվանից է ընդամենը խորհրդային բանակի մատակարարումը դարձել անկախ Հայաստանի երախտապարտության խնդիրը:

Սկի կոմունիստները Սովետական Հայաստանում Միկոյանի արձան չեն կանգնեցրել, դուք որ ի՞նչ եք իրար խառնվել:

Երևի էն ժամանակվանից, երբ պանթեոնում էլ ում ասես սկսեցիք թաղել: Ձեր նեղ մտահորիզոնը, ձեր նեղ գաղափարները, ձեր նեղ ամբիցիաներն ու նեղ ու անիմաստ անցնող օրերը:

Կըրնա՞ս թերթիդ համար մեկ հատ ալ ինծի իշուս վրա նկարես

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles