Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մայիսմեկյան

$
0
0
Էնքան երկար եմ փնտրել էս խշխշաններից:
Մայիսի 1-ը մոտս միշտ ասոցացվում էր մուգ կապույտ երկնքի, պայծառ շողացող, հաճելիորեն վառող արևի, բացօթյա սրճարաններում տրվող գնդիկ պաղպաղակների ու սրանց հետ:

Քանի որ շքերթներին մասնակիցների մի խումբ պարտադիր սրանցով ինչ-որ վարժություններ անելով քայլում էր (չգիտեմ՝ Երևանո՞ւմ էլ, թե՞ մենակ Մոսկվայում, փոքր էի. էդ պատկերները մնացել են մոտս հեռուստատեսությունից), սրանցից լիքը կար:

Բայց նրանք փայտիկներով էին, կլորավուն, որ գնդի տեսքով էին բացվում, ոնց որ էս մեկը, կամ երկարուկ, որ բացվելուց սկավառակ էին դառնում: Սովետական մանկություն ունեցածներ, հաստատ կհիշեք:

Վայ ինչքան եմ փնտրել: Վայ ինչքան եմ նկարագրել՝ ինչ եմ փնտրում: Ու որ չգտա՞ մի օր եվրոպաներում: Վաճառում են որպես ծննդյան տոներ նշելու փուչիկ-մուչիկային կարգի աքսեսուար: Լրիվ էն չի, բայց չգիտեմ՝ դրանցից ընդհանրապես հիմա գոյություն ունի աշխարհի որևէ մի անկյունում, թե՞ չէ :)


Այ սրանից







Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles