Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կերեք Էրդողանի հաչոցը կտի տեղ, անուշ լինի

$
0
0
Սրան երկար եկան իրենք: Մեզ վզներիցս քարշ տալով էին բերել: Ստորագրել տվել, խնդրել ու ստորանալ էին սովորեցրել: Ամեն ապուշի բերանին նայել էին սովորեցրել: Կասի-չի ասի, ասեց-չասեց: Խոստացավ: Ճանաչեց, չճանաչեց:

Մեզ տարիների ընթացքում սովորեցրել էին այսպես կոչված ճանաչում մուրալ սրանից-նրանից: Օբաման կասի՞, Բուշը չասեց: Բայց Ռեյգանն ասել էր: Ու էդպես հետ հաշվարկ մինչև Ցեղասպանության սկիզբ:

Դեռ ուր ենք: Դեռ եկող տարին կա:

Էս դեռ մենակ առաջին քայլն է: Թուրք շունը մեր առաջ "ցավակացություն" է շպրտում: Դե նախաձեռնեք, որ նախաձեռնված լինեք:

Քանի՞ հատ "շնորհակալություն" կա էս հաչոցի տակ գրած: Հայերի ձեռքով:

Ինչի՞ մենք էսքան չհարգեցինք մեր վիշտը: Ինչի՞ ենք մեր ցավն առել ընկել սրա-նրա դուռը, խղճահարություն մուրում:

Ինչի՞ ենք օտար երկրները սիրելով ու օտար երկրների հլու-հնազանդ քաղաքացիներ լինելով՝ լքել մեր մի կտոր հողը: Հողն ապրելով են պահում, հողի վրա շատանալով են տեր լինում:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles