Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ես գրանդ քենդի շատ եմ սիրում

$
0
0
Հրանտ Վարդանյանի մասին շատ քիչ բան գիտեմ: Էնքան, ինչքան որ "Գրանդ Հոլդինգ" ուներ, որի ամենակարևոր մասը Գրանդ քենդին է: Արտակարգ բարձրորակ ու արտակարգ համեղ շոկոլադ: Ծալած ունի մոցարտներին ու այլ գլամուռ շոկոլադներին: Մեծ գործարաններ ու մեծ թվով աշխատատեղեր:
Ըստ էս կողմից-էն կողմից լսած լուրերի՝ բավականին կարգին սոցիալական փաթեթներ ունեին աշխատողների համար, թեկուզ և տնավարի կազմակերպվող, ասենք՝ աշխատողի հարսանիքի կոնֆետեղենն ամբողջությամբ:

Հա, մեկ էլ "Հայրենիք" հեռուստաալիքը կար, որ ցավոք սրտի վերացրեցին: Մարդն անշահախնդիր (եթե չհաշվենք գրանդ քենդիի գովազդը, էդ էլ նորմալ է) կերպով աշխատեցնում էր հեռուստաալիք երեխաների համար: Երեխաներին կարելի էր հանգիստ թողնել հեռուստացույցի դիմաց՝ էդ ալիքը միացրած: Ամենավատը Թոմն ու Ջերրին էր: Իսկ հիմնականում՝ հին սովետական մուլտեր ու ֆիլմեր: Մեծերով էլ էինք հաճույքով նայում:

Աստված հոգուն խաղաղություն տա: Հուսով եմ՝ իր գործը շարունակողները կլինեն նույնքան գիտակից ու նույնքան նվիրված ՀՀ քաղաքացիներ:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles