Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 2

$
0
0
Զատիկը հույները տոնում են նոր տարու նման՝ շաբաթ գիշեր ժ 12-ի հրավառություններով, պաշտոնյաների, պատրիարքի ելույթներով, քեֆ-ուրախություններով: Դե էն հայտնի կրակն էլ, որ մենակ իրենց ու կողքից դամ պահող ռուս ուղղափառներին է հասնում, հատուկ թռիչքով բերում են Երուսաղեմից:

Մարդիկ պատրաստվում են՝ ինչպես Սբ Ծնունդին, խանութներում՝ մեծ զեղչեր, նվերներ միմյանց: Ոչխար են խորովում՝ ով գյուղերում ազգուտակի հետ, ով էլ քաղաքում: Հեռուստատեսությամբ տարբեր կղզիների բնակիչների ավանդական երգ ու պարերն են: Նայում ես ու հստակ տեսնում՝ էսօրվա Հունաստանն սկի կապ չունի աշխարհով մեկ գովազդված հեթանոսականի հետ:

Եկեղեցիները զարդարում են սպիտակ ու կարմիր ժապավեններով՝ վրաները գրված Χριστός Ανέστη՝ Քրիստոս յարեաւ [ի մեռելոց]:

Ի դեպ, հա, ողջույնը մեր իմացած ռուսական ձևով է, ավելի ճիշտ ռուսներինը, ինչպես և կրոնական գրեթե ամեն ինչ, հունական ձևով:

- Χριστός Ανέστη
- Ἀληθῶς ἀνέστη (воистину անեստի, - ինչպես ասել էր հունարեն բառը մոռացած ծանոթներիցս մեկը՝ ի պատասխան հույներից մեկի ողջույնի)



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles