Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինձ լավ չեմ զգում՝իմանալով, որ այդ առաքելությունը, որ գնալու է ազատագրված տարածքներ, որևէ փոփոխություն այնտեղ չի տեսնելու։ Մենք պետականորեն չկարողացանք, չուզեցանք կամ հնարավորություն չունեցանք, համենայնդեպս՝ չկատարեցինք այն, ինչ կոչվում է յուրացում։ Մենք այդ տարածքները չյուրացրեցինք։ Եվ դա շատ վատ է մեզ համար։ Առաքելությունը պետք է այնտեղ տեսներ բնակեցված գյուղեր, բարվոք վիճակում գտնվող տներ, դպրոցներ, ճանապարհներ և այլն։ Այդ ամենից հետո նրանք ինչ ուզում էին, թող ասեին ու գրեին։ Թող գրեն, թե մենք իսկապես ագրեսոր ենք եղել, յուրացրել ենք և այլն, բայց մենք դա չարեցինք։ Թքած ունենք, թե ով է գալու և ինչ է գրելու։
Կտոր մը հեգնախառը առաջարկ՝
թող փաստահավաք խմբին գոնե տանեն ազատագրված տարածքների դպրոցական գրադարաններ...