Վստահ եմ, որ Լարս ֆոն Թրիերի անունը շատերն ինձ նման լսեցին առաջին անգամ: Դե ես կինոման չեմ ընդհանրապես ու սկի վատ չեմ զգում ինչ-որ մի հանրահայտ ու գործից հասկացողների ու իրենց հասկացողների տեղ դրածների կողմից հարգված դեմքերին չճանաչելու համար:
Հիմա էս նիմֆաաղմուկի շնորհիվ էս մեկի անունն էլ իմացա: Բայց եթե էս մարդը գիրք չի գրում, ու ես հնարավորություն չունեմ նրա ստեղծագործական տաղանդը գրքի միջոցով գնահատելու, միգուցե տենց չնայած էլ գնամ էն աշխարհ: Բայց հիմա հարցն էդ չի:
Չեմ կարող ասել՝ արժեր որպես արվեստի գործ ցուցադրել, թե ոչ, քանզի, ինչպես նշեցի, չեմ տեսել ո՛չ դա, ո՛չ էլ ռեժիսորի այլ գործ: Բայց կարծում եմ, որ նույնիսկ եթե շեդեվր էր, ու չեն ցուցադրել, աշխարհի վերջը չի ու մանավանդ առիթ չի բարոյական-անբարոյական իրար խառնելու, մակարդակ-անմակարդակ ձևանալու, մնացածին մի հատ "փիֆ" ասելու և այլն:
Ու ուղղակի զզվում եմ, երբ ամեն ապուշ թեմայի պատճառով սկսում են "հիշել" (նայած էդ պահին որն է պետք), թե հայերի մեջ ինչքան արվամոլ է եղել, ինչքան ոչ կույս, ինչքան անառակ, ինչքան թուրք ու հայ են ազիզ ախպերություն արել, ինչքան մուսուլման "հայ" է գիշերը քնելուց առաջ "Հայր մեր" ասում ու աղի արցունք թափում յուր ինքնության համար և այլն: Ու, որպես կանոն, էդ բոլորը ֆենթըզի ժանրից է:
Սրա վառ օրինակ է, հայտնի պսեվդոարվեստագետի հերթական թարախոտ գրառումն առ այն, թե...
Ի՞նչ ասեմ, ես միշտ ենթադրել եմ, որ մարդու աբիժնիկության հիմքը դժբախտ մանկությունն է ու չհաջողված երիտասարդությունը, ինչպես նաև սխալ շրջապատն ու դրա ազդեցությունը:
Սույն հղման վերջից երրորդ ու երկրորդ պարբերությունները դրա ապացույցն են: Ինչքան դժբախտ մարդ է, ինչ ահավոր շրջապատ ունի՝ դատելով իր իսկ խոստովանությունից, սպիտակ էգ էշն ասե՞մ, հարստություն դիզած "գինեկոլոգների՞ն", թե՞ մնացած բոհեմական մանրամասները:
Կարդում ես, ու թվում է, դու ու քո ողջ շրջապատն իր կենսակերպով Մարսի վրա է ապրել ու ապրում, իսկ Հայաստանն էլ սրանց նմանների երկիր է:
ՌադիոՎանն էլ շուտվանից հետս կռիվ չի արել, լօլ
Հ.Գ. Տեսնես էս մեծ մշակութային շոկից հետո քանի՞ հոգի կորոշի, որ Հայաստանը երկիր չի, ու "ստե չի դզում":)