Նախ ասեմ, որ ձյաձյ դաբավոգն իզուր էր մտածում, թե իր հետ համաձայն մարդ չկա:
Հետո ասեմ ասելիքս, քանի որ ինձ էլ երեկվանից հանգիստ չի տալիս էդ նյութը:
Էստեղ արդեն ասացի, որ եթե նման վիճակ է, ապա ինչ-որ բան փչացել է մեր մեջ: Չգիտեմ ինչ տպավորություն կթողնեմ, եթե ասեմ, որ ինձ էդքան էդ հարվածները չէին կատաղացրել, ինչքան "տըվար" բառը, որ այսպես կոչված մանկավարժի բերանից դուրս է գալիս, մի քանի անգամ, դպրոցում, երեխայի հասցեին, երեխաների ներկայությամբ:
Էն, որ մեզ մոտ հարցեր լուծում է միայն վախը՝ փաստ է: Դեպուտատը վախենում է, որ "գորձը ձեռից կառնեն" ու քվեարկում է միշտ ու միայն կուսակցական գծի սահմաններում, ոստիկանը վախենում է, որ խախտում կատարած մեքենայի տիրոջ ծնողների թափից ու չի կանգնեցնում, դասախոսները վախենում են ջիպով ուսանողներից ու նրանց ի վերջո դիպլոմ են տալիս... Ու էդպես կյանքի բոլոր ոլորտներում: Ու բոլորը թքած ունեն արժանապատվության վրա՝ սեփական և դիմացինի...
Ինչի՞ պետք է դասատուն երեխային չսիրի, ուղղակի, ի սկզբանե, ապրիորի, անկախ էդ երեխայի ընտանիքից, ծնողների դիրքից, հնարավորություններից, նրա ֆիզիկական ու մտավոր ունակություններից, ունեցած այֆոնից ու յութուբից: Ինչի՞ պետք է տնօրենը պահի նման ուսուցիչներ (հո՞ առաջին դեպքը չի, հո՞ միակը չի, հո՞ միայն էս դպրոցը չի), իսկ հետո վախենալով հասարակական արձագանքից կամ "գորձը ձեռից կառնեն"-ից ու համացանցի ընդարձակ հնարավորություններից փորձի հեռացնել...
Ինչի՞ ոչ մի բան մեր երկրում սիրո վրա չի հիմնված: Տնօրենն իր դասատուներին չի սիրում, դասատուն իր գործը չի սիրում, իր աշակերտներին չի սիրում, երեխաներն իրենց դպրոցները չեն սիրում, ղեկավարները իրենց ժողովրդին չեն սիրում, իրենց երկիրը չեն սիրում, բանակում սպաներն իրենց զինվորներին, մեքենա քշողը անցորդին ու դիմացի մեքենայի վարորդին, արտադրողն իր սպառողին (աղբ էլ լինի դեմ կտա, միայն թե փող աշխատի)...
Բայց մի բան կա, որ սիրում ենք, սիրում ենք փողը, շահույթը, ուժ գործադրելը թույլի հանդեպ:
Սիրում ենք նաև կնքվել, եկեղեցում մոմ վառել ու "հայ-քրիստոնյայի" կենացը խմել:
Բայց ո՞վ հավես ունի քրիստոնյա լինելու, հայ լինելու, մանկավարժ լինելու, ղեկավար լինելու, զինվոր լինելու, վաճառող լինելու հենց ընենց տեղը, երբ "մեջը կոնկրետ քյար չկա":
Մեջներս հաստատ բան է փչացել, ինչ-որ բան սխալ է գնում: