Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

սահմանապահ զինվոր - փափկասուն հասարակություն

$
0
0
Արմեն Հովհաննիսյանի հերոսությունը, նրա զոհվելը, էդքան երիտասարդ տարիքում էդքան կայացած տղամարդ լինելը (նույնիսկ վիրավորված վիճակում շարունակում էր իր գործն անել) անընդհատ գլխիս մեջ մտքեր են առաջացնում:

Հա, նախ և առաջ հիշեցնում են, թե ինչքան վտանգավոր ու դժվար գործ են անում մեր զինվորները: Օր ու գիշեր, մթին ու ցրտին, շոգ-կրակին, ամեն վայրկյան: Էդ մենք՝ տաք տներում ապահով նստածներս, կարող ենք մեզ թույլ տալ արհամարել ու չզգալ վայրկյաններն ու րոպեները, իսկ նրանք դիտակետում ծառայությունն անց են կացնում վայրկյանների հաշվարկով: Ամեն վայրկյանը կարևոր է, ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել:


Էս իրողության կողքին էսօր հերթական անփայլ "աստղն" իր սովորական արտագաղթ-փախուստը փորձել է արդարացնել "ճահճով", որում մենք ապրում ենք: Հայաստանը սիրելու ու Հայաստանում ապրելու համար էլ մարդ պիտի որոշակի որակներ ունենա (ես երբեք ոչ ոքի չեմ մեղադրել գնալու համար, ամեն մեկի գործն է դա, բայց իմը մնացողներն ու վերադարձողներն են):

Էս ինչքան փափկասուն ենք մենք մեզ երևակայում: Ինչը՞ դուրսներս չի գալիս: Էդ ի՞նչն է էդքան դժվար ու անհաղթահարելի: Չէ՞ որ ամենադժվար գործը զինվորներն են անում: Եթե իրոք Հայաստանում ապրելն էդքան տաժանակիր գործ ենք համարում, գրողը տանի, մի հատ  եկեք ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞վ ենք մեր արև-զինվորներից լավը: Ինչի՞ իրենք ամեն ինչին դիմանում են ու մի հատ "օֆ" էլ չեն անում, իսկ մենք մանր-մունր կենցաղային դժվարություններին ինչ անուն ասես, որ դնում ենք ու թռնում: Հա, թող մի քիչ էլ դժվար լինի, էլ ո՞նց կլիներ: Զինվորներից լա՞վն ենք:

Էդ զինվորները ամեն րոպե մահն աչքների առաջ կկանգնեն, որ հարցնես, կասեն՝ լավ ենք:  Իսկ տաք տներում ապրողներն ամբողջ օր տզզում ու նվվում են, թե "երկիրը երկիր չի", "երկիրը ճահիճ ա", "էսի ապրելու տեղ չի"... Ամոթ է, ամոթ, մի քիչ տղամարդ եղեք:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles