Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Իսկ ձեզ բախտ վիճակվե՞լ է տեսնել ազգիս քեֆ-ուրախութունների ժամանակ պատվիրվող տորթերի պատկերներ: Այ-այ-այ, ինչ եք կորցրել:

Էն, որ 99%-ը անգլերեն հեփփի բըրդեյներն են, կարծում եմ բոլորին է պարզ:

Իսկ որ ասենք տորթը սնդուկի տեսքով է, մեջից էլ եվրոներ են դուրս գալի՞ս (ի դեպ, անքլ Սեմ, գլուխդ վսյո-տըկի տուր պատին, դու էլ ակտուալ չես, էսօր գլամուղը նախընտրում է եվրո): Մի հատ խորացեք՝ ուտելիք ու փող: Մի հիգիենիկ ճշմարտություն է միշտ եղել, որ փողը կեղտ է, միկրոբոտ աղբ, որ սնունդի հետ մի տեղ չի կարելի դնել, փողի հետ գործ ունենալուց հետո լվացվել է պետք և այլն: Իհարկե, բոլորը ու միշտ չէ, որ լվացվում են, բայց փողը (թեկուզ դրա պատկերով թղթի կտորը) դնես ուտելիքիդ մեջ ու վրա՞:

Հետո ո՞նց, ամեն մեկին իր մի կտոր տորթի հետ մի հատ էլ հարյուր եվրոյանո՞ց են դնում, ու էդ ի՞նչ են անում, ուտու՞մ են, թե՞ որպես տառոսիկ դնում գրպանը, որ փող շատ գա:

Կան նաև ոսկե դրամներով լեցուն քսակի տեսքով տորթեր: Միդաս արքայի լեգենդը հիշեցրեց:

Գոյություն ունեն այլ գռեհիկ ու ռաբիզ թեմաներ՝ "с днем шеф", կուրծք ու տուտուզ, հարսանեկան տորթ՝ վրան հարսի արձանիկը փեսայի արձանիկին շլինքից քարշ է տալիս (տեսնես էդ որ տղամարդն է համաձայնվել, որ դեռ չամուսնացած, իրեն պատկերեն էդ տեսքով), տորթ՝ կոշիկով ու շրթներկով, կոկոշանելներով ու կենզոջանգլներով, ինչ-որ մեկի նկարով կամ անձնագրով, ատամներով, դպրոցի նկարով ու ավարտող երեխեքի նկարներով, վերմակի տակից դուրս պրծած չորս ոտքով ու "մեր երջանկությանը չխանգարեք"-ով և այլն:

Դե խաչն ու Աստվածաշունչն էլ՝ կնունքին ուտելու համար, ոնց որ ասում են՝ սամ բոգ վելել:

ՈՒ ինչքան ամեն ինչը համահունչ ու ներդաշնակ է մեր էսօրվա կենցաղի ու կյանքի հետ: Բա ինչի՞ ազգս երջանիկ չի էս ներդաշնակության մեջ, հը՞

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles