Խոսքեր չեմ գտնում:
Թվում էր, թե Հայաստանին պատահելիք ամենաահավոր վտանգը Մադրիդյան սկզբունքներն էին ու հայ-թուրքական արձանագրությունները...
Ինչքան պարզ էր թվում վտանգը՝ ոնց որ սևն ու սպիտակը - էս քեզ թշնամին, էս քեզ վտանգը: Էս թուրքը, էս էլ մյուս թուրքը, էս էլ մենք ու մեր վտանգները, ռիսկերը: Էս մեր զորքը, որ պաշտում ենք, էս մեր գոյության երաշխիքը... Տղաներին բանակ՝ զենքները ձեռքին սահման պահելու: Մեր գոյությունը պաշտպանելու:
Գոյությա՞ն:
Գոյության՝ որպես մի բուռ ժողովրդի՞, թե՞ որպես պետության: Ի՞նչ պիտի անի զորքը, ու՞մ դեմ դուրս գա, եթե վտանգն արդեն էդքան էլ սև չի, ու անվտանգությունը՝ սպիտակ:
Էլի՞ մենք դառնում ենք խանգարող գոյացություն մեր իսկ տարածքում: Չեմ էլ ուզում արդարանալ, թե ռուսատյաց չեմ (իրո՛ք չեմ):
Սրա համար չի, որ կյանքի գնով, իրապե՛ս կյանքի գնով, ապրում ենք մեր հողի վրա, սրա համար չի, որ երեխա ենք մեծացնում մեր երկրի համար: ՈՒ էս մեր երկիրն է, գրողը տանի, մենք ենք որոշողը՝ ով, ոնց ու ինչքան մեր իսկ տարածքում:
Էս արդեն շատ լուրջ է, չափից դուրս լուրջ: