Պատահաբար բացահայտում եմ իմ գրառումըինչ-որ թոփ-նյուզ.ամ կայքում:
Վերնագրից սկսած մինչև կետադրական նշաններ՝ փոփոխած: Իհարկե, կետադրական նշաններն առաջին անգամ չէ, որ "ուղղում" են իմ գրառումների մեջ տարբեր կայքեր, բայց վերնագիրն ինչ ասես արժե:
Իմ՝ "լեքսուսն ու երկրիս պատիվը" հնարամիտ քոփիփեյստերների ձեռքով դարձել է "«Լեքսուսն» ու Տիգրան Սարգսյանի պատիվը":
Թե ինչի՝ պարզ է դառնում երբ մի քիչ վեր ու վար ես անում կայքի հենց էդ մի էջով: Վեր ու վար ես անում ու ավելի հետաքրքիր բան ես հանդիպում: Իմ գրառումը՝ փոխած վերնագրով ու ոչ իմ մեկնաբանությամբ ՝ "Աղքատ այս երկրում թանկարժեք ավտոմեքենաների վաճառքի սրահ են բացում ու գլուխ գովում"
Միգուցե հայոց լեզվի մասնագետ-ոճաբաններն ուսումնասիրեն և պարզեն, որ քոփիփեյստերը փորձել է հնարավորինս իմ ոճի մեջ պահել սեփական մեկնաբանությունը: Համենայն դեպս, ես նման բան չեմ գրել: Կամ միգուցե քոփիփեյստերն ուզեցել է ապացուցել, որ ճիշտ է ըմբռնել գրածիս իմաստը: Չգիտեմ:
Կայքի մասին տեղեկատվություն՝ ա-լյա "մեր մասին" չկա: Փոխարենը կա հզոր նախադասություն՝ " Բոլոր իրավունքները պաշտպանված են:", ինչը հարց է առաջացնում՝ ու՞մ: Ի՞մ, թե՞ գողացած նյութը փոխելուց հետո՝ արդեն իրենց: Ասենք, գրառումս էսպես տեղադրելուց հետո, ես արդեն որևէ իրավունք չունեմ իմ իսկ մտքերի վրա, դրանք ավտոմատ կերպով ու առանց իմ իմացության ուո անկախ ինձնից փոխանցվել են անհայտ կենսագրությամբ կայքի անհայտ տերերին:
Ու էս պայմաններում բողոքել մամուլի որակից պարզապես անիմաստ է: Մամուլից պահանջել վերլուծություն, բովանդակություն՝ հիմարություն: Լրագրողներից պահանջել գրագիտություն՝ միամտություն, և այլն:
Ինչի՞ գումարներ ծախսել որակյալ ապրանք ստեղծելու համար, եթե համացանցում կարելի է "տոչկել" մի քանի բլոգ-մլոգ, գողանալ (ինձ ոչ էլ զգուշացվել է դրա մասին, հետևաբար ես հանգիստ կարող եմ դա գողություն անվանել) նյութեր, մտքեր, գաղափարներ, լցնել կայքդ, համարել, որ դու լրագրող ես ու պահանջել ինչ-որ իրավունքներ և արտոնություններ:
Մի խոսքով, բարի լույս:)
[ուփս]

[ուփս 1]