Էսօր Սրբոց թարգմանչաց տոնն է՝ Սբ. Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի (Քերթող), Դավիթ Անհաղթ փիլիսոփա, Գրիգոր Նարեկացի, Ներսես Կլայեցի (Շնորհալի):
«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լուսաստղ` մեր լինելության»:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մի պահ կանգ ես առնում ու փորձում պատկերացնել, գիտակցականիդ մեջ տեղավորել նրանց մեծությունը, նշանակությունը ու հասկանում ես, որ պատկերացնելն անգամ սովորական մարդու համար դժվար է, էլ ու՞ր մնաց ինչ-որ կերպ հասնելը, նմանվելը...
Ստեղծել են այբուբենը, գրական լեզուն, ամբողջովին համակարգել, դարձրել լիարժեք, կենդանի լեզու ու ամրապնդելով էդ ամենը ստեղծել գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, շարականներ, գիտություն:
Ընդամենը մի համեմատություն բերեմ՝ ռուսերենը, ռուսականը, որի առաջ էդքան բարդույթավորվում, երկնչում ու իրեն փոքր է զգում ժողովրդիս մի հատվածը՝ ներառյալ իշխանական մարմիններին ու որոշ մտավորականներին:
Ռուսները քրիստոնեությունն ընդունեցին 10-րդ դարի վերջերին: Ընդունեցին բյուզանդական ուղղափառությունը ու երևի նրանից էլ ժառանգեցին հպարտությունն ու գոռոզությունը: Բայց եթե հույների գոռոզությունն ինչ-որ տեղ ինչ-որ չափով կարելի է հասկանալ, ապա ռուսներինը՝ ոչ մի կերպ:
Դարերի ընթացքում սխալ, անորակ, ոչ-պրոֆեսիոնալ թարգմանությունների պատճառով ռուսական աստվածաբանական միտքը անչափ թույլ է եղել (թող մասնագետներն ասեն՝ ընդհանրապես եղել է, թե ոչ): Դարերով կրկնել են արիոսական "հավատամքը" (որ իսկական մոնոֆիզիտության կարկառուն օրինակ է):
Մենք իրավունք չունենք փոքրության զգացողություն, բարդույթներ ունենալու: Շատ եմ ասել, հիմա էլ եմ ուզում կրկնել՝ աշխարհի հարյուրավոր ազգերից շատ քչերին է տրված եղել նման ինքնուրույնություն, կազմակերպված ու անկախ լեզու, գրականություն, միտք, նման ազգային ու ուղղափառ դավանությամբ եկեղեցի:
Գիտակցելով մեր ունեցածի արժեքը՝ մենք պարտավոր ենք փոխվելու, որ արժանանք էդ մեծ պարգևներին, մեր սրբերին, մեր եկեղեցու հայրերին, մեր մշտական բարեխոսներին:
Սբ. Մեսրոպի սրբությունն ու մեծությունն այն է, որ այն, ինչ նա արել է, արել բոլորիս համար՝ նույնիսկ Արմեն Դարբինյանի ու Աշոտյանի, Հայկոյի ու Մկոյի համար: Սբ. Վարդանանց սրբությունն ու մեծությունն այն է, որ նրանք կռվել ու նահատակվել են բոլորիս համար, նույնիսկ նրանց, ովքեր հիմար-հիմար դուրս են տալիս ու փորձում են Վարդանանց պատերազմը լրիվ ուրիշ անկյունից "ներկայացնել":
Դրա համար էլ նրանք սրբեր են, Քրիստոսի եկեղեցու սրբերը, քանի որ Քրիստոս էլ իր կյանքով գնեց բոլորին՝ հավատացյալին, անհավատին, Աստծուն անարգողին, մարդասպանին....
Երկար ստացվեց ոնց որ թե...