Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

թարգմանող հայերեն ու հայերեն թարգմանելի տերմիններ

$
0
0
Էս հոդվածիհետքերով

Մեր քաղքենի մասսան, որ հայերենից քորվում է, ինչպես քոսից, հաճախ սիրում է կրկնել, թե հայերենը ստից լեզու է, մանավանդ համեմատած ռուսերենի հետ: Ես ռուսերենը, հատկապես գրական, շատ եմ սիրում, գնահատում, բայց օրինակ տնտեսագիտությունը ռուսերեն թարգմանած չես տեսնի:

Հոդվածում բերված էս օրինակը

  • «Հայաստանում վերջին տարիներին քլիրինգային և ինվեստիցիոն ոչ կոռեկտ քաղաքականության հետևանքով էկոնոմիկայում ուժեղացավ կոռուպցիան, ստեղծելով ստագնացիոն կոնյունկտուրա, ինֆլյացիա, վալյուտային ռեսուրսների կոնվերսիա, բյուջեի դեֆիցիտ, վաուչերների ու սերտիֆիկատների դեֆլյացիա, դիվիդենտների մինիմիզացիա, կոնդոմինիումի անկիրառելիություն, էքսպերտների և էքսպերտիզայի անտեսում, բորսաների ու բիրժաների լիկվիդայնության էնտրոպիա, էկոնոմիկայի դիվերսիֆիկացիոն լեգիտիմ քաղաքականություն, ստվերային բիզնեսի մաքսիմիզացիա, որը նաև մարկետինգի և մենեջմենտի թույլ դրսևորման հետևանք է, անհարիր մեր ռեյտինգին և իմիջին, առավել ևս՝ մենթալիտետին»:

զավեշտալի է հնչում հայերեն, մինչդեռ նույն ռուսերենում գրեթե նույնությամբ կգրվեր: Իսկ բացե՛ք անգլերեն-հայերեն նորաստեղծ տնտեսագիտական բառարանները ու տեսե՛ք ու հիացե՛ք ինչքան գեղեցիկ ու գտած տերմիններ կան:

Էնպես որ հայերենից պետք չի քորվել, չնայած քաղքենուն ի՞նչ բացատրես, նրա համար պետք է հայերենի մոդա ստեղծես, որ ինքն անձնուրաց հետևի էդ մոդային

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles