Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Շնորհակալություն

$
0
0
Originally posted by ahousekeeper at Շնորհակալություն

Ուրբաթ օրը նաև դիրքեր ու զորամաս այցելեցինք։



Ընթրիք զորամասում

Կարևոր մի բան եմ ուզում նշել. մեր ամբողջ այցի ժամանակ ոչ ոք չէր փորձում ինձ «գռուզիտ» անել։ Ոչ մի անիմաստ ցուցադրական ժեստեր։ Ամեն ինչ հանգիստ էր, բնական։ Զինվորներն իրենց գործով էին զբաղված, բաղնիք էին գնում, թեյարանում «տուլիկ» կիսում, երեկոյան «ռազվոդի» շարվում, հանգիստ զրուցում։



Ճաշարանում ոչ ոք չէր փորձում ինչ-որ ճոխ սեղան գցել՝ փորձելով դա ներկայացնել որպես «դե հա, մեր զինվորները խորոված են ուտում»։ Սովորական ուտելիքն էր, ինչը որ զինվորն է ուտում ամեն օր. խաշած միս, ձավարով շիլա, կարտոֆիլով սալաթ։ Հա, տատս հաստատ դրանից համով էր պատրաստում, ավելին՝ ես էլ եմ դրանից ավելի համով պատրաստում։ Բայց ՆՈՐՄԱԼ սնունդ էր, շիլայից երկրորդ անգամ լցրեցի նույնիսկ։



Ընդհանրապես, միշտ էլ մի քիչ սիրտս կախ է զորամասեր-դիրքեր այցելելուց, որովհետև գիտեմ, որ դա միշտ էլ նեղություն է և լրացուցիչ անհանգստություն է թե՛ զինվորների, թե՛ սպաների համար։ Այս անգամ ուրախացա, որ ցուցադրական ինչ-որ բաներ չեմ նկատել։ Զինվորների մեջ ահագին ծանոթ մարդ գտնվեց ու մի քանիսին հարցրեցի թաքուն. ամեն օ՞ր է այսպես, թե՞ մեր խաթր ստիպել են հավաքել, մաքրել, ինչ-որ հատուկ ճաշեր եփել։ Հաստատեցին, որ ամեն ինչ սովորական է։



Ու ոչ ոք մեր հետևից ընկած չէր, թե. «Էս մի բանը գրի, էս մի բանը մի գրի»։ Լրագրողներից ով ում հետ ցանկացավ, խոսեց, ոչ մի խնդիր։



Այ հենց այդ հանգիստ, առանց ձևականությունների դիմավորելու համար էլ շատ շնորհակալ եմ զորամասի հրամանատարությանը։


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles