Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

նորից գենդեր կամ "... երդմնեցուցանեմ զձեզ դեւք ի գեղեցկութիւն Ադամայ... "

$
0
0
Էս գենդերային "բազարների" ժամանակ անընդհատ էս "երդմնեցուցանեմ զձեզ դեւք ի գեղեցկութիւն Ադամայ" արտահայտությունն է գլխիս մեջ պտտվում:

Արտահայտությունը՝

Կիպրիանոս հայրապետի մասին /ինքն իր մասին/ պատմության մեջ (Կիպրիանոսը շատ զորավոր մոգ էր, կախարդ, որ դարձի է գալիս ու դառնում հոգևորական), երբ իրեն բացատրում են, թե ինչ է Խաչի նշանը ու ինչի է ինքն անզոր էդ նշանի դեմ, ասում են.

  • Աստուած զմարդ արար ի հողոյ զԱդամ, եւ ասէ. եկայք հրեշտակք եւ հրեշտակապետք, երկրպագեք ձեռագործին իմում Ադամայ, այլ դասք դիւաց հպարտացան եւ ոչ խոնարհեցան երկիրպագանել Ադամայ... (Աստված հողից արարեց մարդուն՝ Ադամին և ասաց. եկեք հրեշտակներ եւ հրեշտակապետներ եւ երկրպագեք Իմ ձեռքի գործին՝ Ադամին, սակայն դևերի դասը հպարտացավ և չխոնարհվեց Ադամին երկրպագելու /թարգմանությունը՝ ես/)

ՈՒ հետո, երբ Կիպրիանոսը մկտրվում է, դառնում քրիստոնյա, մի շատ գեղեցիկ խոստովանություն է անում Սբ Երրորդությանը, Քրիստոսին, արարչագործությանը և այլն, և ի թիվս այլոց նաև ասում է՝

  • Երդմնեցուցանեմ զձեզ դեւք ի գեղեցկութիւն Ադամայ

"Ադամ" ասելով խոսքն իհարկե հենց միայն ու կոնկրետ Ադամի մասին չէ, այլ արարչագործության ու դրա թագն ու պսակ մարդու:


Բուն "բազարը"

Հիմա էս գենդերի 57-րդ օրենքի կողմնակից մի քանի մանր-մունր գաղափարների տեր անձինք ծաղրում են նրանց, ովքեր դեմ են ու պայքարում են, ու ասում են՝ ի՞նչ եք որպես սատանայություն ներկայացնում, սա ընդամենը մարդու իրավունքների ոլորտից է:
Բացի դրանից, հայտնի է, որ էս այլանդակությունը գործում է մեծամասամբ քրիստոնյա կամ գոնե քրիստոնեական կենցաղ ու մշակույթ կրող երկրներում: ՈՒ դա էլ մեր աչքն են փորձում մտցնել, թե նայեք՝ ոչ մի հակաքրիստոնեական բան չկա:
Հայտնի է, որ արդեն վխտում են էն "եկեղեցիները", որտեղ պսակում են տարբեր արվամոլների, տրանսգենդերների ու այլ զրթուզիբիլի:

Սակայն, չէ, ևս մեկ անգամ չէ, սա հակաքրիստոնեական է: Սա դեմ է արարչությանը: Սա էն "դևերի հպարտությունն է" (հպարտացան եւ ոչ խոնարհեցան դեւք), որով նրանք հրաժարվեցին երկրպագել մարդուն՝ Աստծու պատկերին ու նմանությանը, հրաժարվեցին երկրպագել Աստծու պատկերի գեղեցկությանը:

Մարդը, ինչ էլ նա ծնվի՝ տղամարդ, թե կին, գեղեցիկ է իր "նախնական" վիճակում: Գեղեցիկ ու պատվավոր՝ անկախ սեռից: ՈՒ կուզեք այլաբանորեն ընդունեք, կուզեք՝ բառացի, երկնային հրեշտակները երկրպագում են էդ գեղեցկությանը, արարչագործության էդ կատարելությանը:

Երդմնեցուցանեմ զձեզ դեւք ի գեղեցկութիւն Ադամայ...

Իսկ մնացածը չարից է:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles