$ 0 0 Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ռուսերենի ամրապնդման ուղղությամբ: Ռուս պաշտոնյան նշել է, որ ռուսերենը Մաքսային/Եվրասիական միության պաշտոնական լեզուն, և դրան Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում հարկավոր կլինի ամրապնդել ռուսերենի դիրքերը: Սա նշանակում է Մաքսային միության ամբողջ տարածքում ռուսական մշակույթի գերակա դիրք: Մաքսային միության անդամ Ղազախստանում, Ղըրղըզստանում և Բելառուսում ռուսերենը վաղուց պետական կամ պաշտոնական լեզու է: