Ցավոք չստացվեց ավելի շուտ անդրադառնալ էս թեմային: Չնայած մյուս կողմից էլ անցած օրերը ժամանակ տվեցին "շանս" տալ մամուլին ազգիս հայոց դրսևորել իրեն իր բոլոր չնաշխարհիկ կողմերից:
Խոսքը սեպտեմբերի 28-ին Սբ. Երրորդություն եկեղեցում լֆիկի երեխաների կնունքի շուրջ հանած աղմուկի մասին է:
Ի~նչ լավ առիթ էր տեր Եսայուն կպնելու (ինչ-որ մանր-մունրներ համարձակվեցին անգամ քահանային ստախոս անվանել, չնայած անհասկանալի է, թե իրեն հարգող երիտասարդ տղամարդը, բացի նրանից, որ անամոթաբար ստում է, ի՞նչ գործ ուներ էդ կնունքի հետ, ինչի՞ էր վազել պարապ ու լաչառ կնանիքի հետ ու չտեսի պես թամաշա անում, ի՞նչն էր էդքան հետաքրքիր՝ անիմաստ ճոխությունը, կնքվողների ու հյուրերի հագուկապը, խաչերի ոսկու գրամն ու պրոբը, ինչը՞, որ կարող էր այդքան գրավել տղամարդուն), եկեղեցուն կպնելու (ինչ-որ մեկը եկեղեցին անվանեց կոռումպացված կառույց /կներեք, իհարկե, բայց ավելի մեծ էշություն դժվար է պատկերացնել, կարելի է չսիրել եկեղեցուն, հոգևորականներին, բայց ինչքան տգետ պիտի լինես, որ կոռուպցիա բառը լսես, ընդհամենն իմանաս, որ քըխ բառ է, ու առանց հասկանալու եկեղեցին անվանես կոռումպացված/)...
Մի խոսքով, ազգիս՝ վերջերս ամենանախընտրած զվարճանքի առիթն էր էլի եկել, ու կոմպերի դիմաց նստած ակտիվ քաղաքացիական հասարակությունը վրա էր տվել: Է՛, մաշալլահ, կարելի է միայն ուրախանալ էդ հասարակության էդքան դատարկ հրճվանքով անցկացրած ևս մի քանի օրվա համար:
Բայց մամուլը, հայոց թոշնած ու դեղնած մամուլը...
Նախ, ամբողջ աղմուկը հանած լրագրողուհին, որի վարքուբարքը՝ ծամոնը բերանը եկեղեցի մտնելը, կրկին խոսում է լրատվամիջոցների մակարդակի մասին (տե՛ս ներքևում բերված պարզաբանումը):
Լրատվական կայքը, որը ներկայացնում է տվյալ լրագրողուհին նյուզ.ամ-ն է, որ հարցնես, վստահ եմ, որ կասեն, որ իրենք շատ լուրջ, մակարդակով լրատվամիջոց են, ոչ թե դեղին մամուլ: Մի քանի լեզվով, անգամ թուրքերեն, լուրեր են տարածում, գործ են անում: Լուրջ են: Իհարկե լուրջ են: ՈՒղղակի էդ լրջության ո՞ր մասում է տեղավորվում լֆիկի երեխեքի կնունքի լուսաբանումը: Երևի "մշակույթ" բաժնում: Ինչպիսի մշակույթ, էնպիսի էլ լրագրողի մակարդակ: Եւ հետևաբար, լրագրողի ինչպիսի մակարդակ, էնքան շատ քլիքերի քանակ:
Տեր Եսային էս նույն հոլովակում ասում է, որ եղել է ուրիշ լրատվամիջոցի ներկայացուցիչ, որն եկել է պատրաստված՝ եկեղեցու փակ դռներ նկարելու: Եկել է, եկեղեցին բաց է տեսել, ու թողել գնացել է: Գնացել է ու լռել: Ինչու՞: Որովհետև դրա համար չէր գնացել, որովհետև օբյեկտիվությունը նյութ չի: Նյութը հիմար սկանդալն է, որն ինչքան շատ մարդու կպնի ու վնասի, էնքան լավ: Եթե վնասել հնարավոր չէ, ապա պետք է լռել, որ հանկարծ օգնած չլինեն:
Բոմբել է ասեկոսե.ամ-ը, որը իր "հավաստի աղբյուրներից"՝ Սիրուշ տոտա, Ամալիկ մորքուր ու Սիրվարդ հորքուր, ճշտել է իբր թե Նավասարդ արքեպիսկոպոսն էլ մի այլ ձևի բարկացել է տեր Եսայու վրա:Ստեփան Դանիելյան.ամ religions.am-ն էլ վերցրել ու հավաստի տեղեկությունը տարածել է: Մինչդեռ ցանկացած մեկը կարող է հանդիսանալ նման հավաստի աղբյուր ու ասել, որ, ասենք, երկինքը փուլ է եկել, մի կտոր էլ իր պոչի վրա է ընկել:
Հաջորդ հատկանշական պահն էն է, որ Արարատյան թեմը տարածել է պարզաբանում ու նույն պարզաբանումը տեղադրել է նաև իր կայքում, սակայն հայոց քաջարի դեղնած մամուլը հարկ չի համարել օբյեկտիվության համար տեղադրել էդ պարզաբանումը: Որքան էլ որ տարօրինակ է, ընդամենը երկու կայք, որ միշտ ու ընդգծված հաճույքով են տեղադրում հակաեկեղեցական նյութեր, տեղադրել են նաև պարզաբանումը: Լրագիր-ն ու Հայելի-ն: Մնացածները, ներառյալ եկեղեցու բաց դռան մասին լռող օբէկտիվ լրատվամիջոցը լռում են:
Ու էս լրատվամիջոցները ու լրատվամիջոցների էս մակարդակը չե՞ն արդյոք լֆիկներից սարքում "պարոն Ալեքսանյաններ", անտաղանդ ագռավներից աստղեր, վհուկներից աստղաԳԵՏներ և այլն:
Ու մի ուրիշ հարց էլ բաց է մնում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս իմացվեց էդ կնունքի մասին: Հազարավոր կնունքներ են տեղի ունենում եկեղեցիներում՝ և՛ հայտնի և՛ անհայտ մարդկանց, ինչի՞ հենց էս մեկի մասին էդքան արագ լուր տարածվեց:
Արդյո՞ք հենց ինքը՝ "պարոն Ալեքսանյանը" չի լրատվամիջոցների թեթև ձեռքով սովորել ինքն իրեն փիար անել:
Եւ արդյո՞ք ինչ-որ մեկը նպատակ չէր դրել վարկաբեկել եկեղեցին ու նրա լավագույն սպասավորներից մեկին՝ տեր Եսայուն:
էս է մեր ուրախ իրականությունը: Վերջը լավ լինի
Խոսքը սեպտեմբերի 28-ին Սբ. Երրորդություն եկեղեցում լֆիկի երեխաների կնունքի շուրջ հանած աղմուկի մասին է:
Ի~նչ լավ առիթ էր տեր Եսայուն կպնելու (ինչ-որ մանր-մունրներ համարձակվեցին անգամ քահանային ստախոս անվանել, չնայած անհասկանալի է, թե իրեն հարգող երիտասարդ տղամարդը, բացի նրանից, որ անամոթաբար ստում է, ի՞նչ գործ ուներ էդ կնունքի հետ, ինչի՞ էր վազել պարապ ու լաչառ կնանիքի հետ ու չտեսի պես թամաշա անում, ի՞նչն էր էդքան հետաքրքիր՝ անիմաստ ճոխությունը, կնքվողների ու հյուրերի հագուկապը, խաչերի ոսկու գրամն ու պրոբը, ինչը՞, որ կարող էր այդքան գրավել տղամարդուն), եկեղեցուն կպնելու (ինչ-որ մեկը եկեղեցին անվանեց կոռումպացված կառույց /կներեք, իհարկե, բայց ավելի մեծ էշություն դժվար է պատկերացնել, կարելի է չսիրել եկեղեցուն, հոգևորականներին, բայց ինչքան տգետ պիտի լինես, որ կոռուպցիա բառը լսես, ընդհամենն իմանաս, որ քըխ բառ է, ու առանց հասկանալու եկեղեցին անվանես կոռումպացված/)...
Մի խոսքով, ազգիս՝ վերջերս ամենանախընտրած զվարճանքի առիթն էր էլի եկել, ու կոմպերի դիմաց նստած ակտիվ քաղաքացիական հասարակությունը վրա էր տվել: Է՛, մաշալլահ, կարելի է միայն ուրախանալ էդ հասարակության էդքան դատարկ հրճվանքով անցկացրած ևս մի քանի օրվա համար:
Բայց մամուլը, հայոց թոշնած ու դեղնած մամուլը...
Նախ, ամբողջ աղմուկը հանած լրագրողուհին, որի վարքուբարքը՝ ծամոնը բերանը եկեղեցի մտնելը, կրկին խոսում է լրատվամիջոցների մակարդակի մասին (տե՛ս ներքևում բերված պարզաբանումը):
Լրատվական կայքը, որը ներկայացնում է տվյալ լրագրողուհին նյուզ.ամ-ն է, որ հարցնես, վստահ եմ, որ կասեն, որ իրենք շատ լուրջ, մակարդակով լրատվամիջոց են, ոչ թե դեղին մամուլ: Մի քանի լեզվով, անգամ թուրքերեն, լուրեր են տարածում, գործ են անում: Լուրջ են: Իհարկե լուրջ են: ՈՒղղակի էդ լրջության ո՞ր մասում է տեղավորվում լֆիկի երեխեքի կնունքի լուսաբանումը: Երևի "մշակույթ" բաժնում: Ինչպիսի մշակույթ, էնպիսի էլ լրագրողի մակարդակ: Եւ հետևաբար, լրագրողի ինչպիսի մակարդակ, էնքան շատ քլիքերի քանակ:
Տեր Եսային էս նույն հոլովակում ասում է, որ եղել է ուրիշ լրատվամիջոցի ներկայացուցիչ, որն եկել է պատրաստված՝ եկեղեցու փակ դռներ նկարելու: Եկել է, եկեղեցին բաց է տեսել, ու թողել գնացել է: Գնացել է ու լռել: Ինչու՞: Որովհետև դրա համար չէր գնացել, որովհետև օբյեկտիվությունը նյութ չի: Նյութը հիմար սկանդալն է, որն ինչքան շատ մարդու կպնի ու վնասի, էնքան լավ: Եթե վնասել հնարավոր չէ, ապա պետք է լռել, որ հանկարծ օգնած չլինեն:
Բոմբել է ասեկոսե.ամ-ը, որը իր "հավաստի աղբյուրներից"՝ Սիրուշ տոտա, Ամալիկ մորքուր ու Սիրվարդ հորքուր, ճշտել է իբր թե Նավասարդ արքեպիսկոպոսն էլ մի այլ ձևի բարկացել է տեր Եսայու վրա: