Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Քլնգավորների մասին

$
0
0
Մի քանի օր առաջ Մարի—Արզանին խոստացաօրինակ բերել եկեղեցու դեմ քլունգներով զինվածների տգիտակության աստիճանի վերաբերյալ: Հետո մի տեսակ ձգձգվեց, չնայած հղումը մոտս բացած սպասում էր:

Ուրեմն այսպես: Լևոն Մութաֆյան: Էս մարդու գրառումները հաճախ կարող ես հանդիպել բլոգնյուզում: Ինչքան հասկացա՝ թատերագետ է: Չեմ պատրաստվում հարցականի տակ դնել նրա մասնագիտական որակները:

ա. ծանոթ չեմ
բ. ցանկություն չունեմ

Բայց պարոն Մութաֆյանը եկեղեցին քլնգելու առիթը բաց չի թողնում: Բնականաբար, սրտացավ քրիստոնյայի տեսանկյունից (գիտենք, որ էդ տեսակի ինքնաբացահայտումը սկսում է՝ "Ես քրիստոնյա եմ, մկրտված Հայ առաքելական Մայր, սուրբ, սրբագույն եկեղեցում, բայց..."-ով): Դե բա է՞լ ով քլնգի կաթողիկոսին, եթե ոչ բարեպաշտ ու հոգսաշատ քրիստոնյան, որ վստահաբար ամեն կիրակի եկեղեցում է անցկացնում, պատարագ բաց չի թողնում, գիտակից հավատքի մեջ է, գիտի՝ Ով Ով է, ինչն ինչ է...

Եւ այսպես, Ով Ով է-ի մասով՝


Սբ. Աստվածածնի վերափոխման օրը հարգարժան պարոնըաղոթում է: Չուզողն էլ մայր եկեղեցին լինի:

Սկսվում է ամեն ինչ շատ ճիշտ՝

  • Սուրբ օր է այսօր, սուրբ Աստվածածնա օրն է...

Հետո էնտեղ խաղողի պաշտամունք-բան է խառնվում գործին, բայց դա հեչ: Հետաքրքիրը վերջն է՝

  • Տեր, քո Վերափոխման օրըիմաստություն տուր մեր իշխանություններին՝ հասկանալ ու գնահատել պահը և հեռանալ առմիշտ՝ մեզ ազատելով ցավերից, մտահոգություններից, անարժանապատիվ կեցությունից...

Ի՞նչ է Վերափոխման օրը: Կարելի է տեղեկանալ Արարատյան թեմի կայքից՝ Վերափոխումն:

Թե ինչ տեսակի հերետիկոսական աղոթք է սա ու թե ինչ կաներ կաթոլիկ եկեղեցին միջին դարերում նման արտահայտության համար, թողնենք մի կողմ, բայց չմոռանանք, որ այս խոսքերն ասողին Մայր Աթոռը ոչ կրակին կտա, ոչ էլ նզովքի կենթարկի: Լայնախոհ եկեղեցի է որովհետև, ներող, սիրող

Բայց որ խորանում ես ասածի մեջ, զմայլվում ես՝ Վերափոխում, Աստվածածին, Տեր... Ո՞նց կարող է Աստվածածինը "Տեր" լինել, կամ ո՞նց կարող է Տերը վերափոխվել... Նման գենդեռախառը (մեղայ-մեղայ) աղոթք նույնիսկ առաջին դարերի բազում հերետիկոսական մոլորությունների մեջ դժվար կլինի գտնել: Շատ-շատ էսօրվա զանազան աղանդներում կարելի է քչփորել, գտնել, չգիտեմ:

Բայց մի բան հաստատ գիտեմ, քլունգը սխալ գործիք է: Էս գործում ամենալավ գործիքը գիտելիքն է, համապատասխան գրականությունը, մասնակցությունը եկեղեցական կյանքին և այլն...

ասի ալ ասանկ





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles