Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

գովազդային "լեզու"

$
0
0
"Օրանժ" օպերատորը գովազդի մեջ գործածվող մի նախադասություն ունի՝

- Ես, ինչպես բոլորը, ցանկանում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի:

Եզակի անգրագիտությամբ կազմված նախադասություն է:

Իմաստային՝

ա. Ես ինչպես բոլորը ցանկանում եմ ....  - Ո՞վ ասաց, որ բոլորն ուզում են, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ մանկապարտեզի երեխաները գիտեն, որ գոնե հեքիաթներում գոյություն ունեն չար ու բարի մարդիկ: Կարծում եմ, որ մեծահասակներն ընդհանրապես նման պատրանքներ չունեն, իհարկե, եթե, ասենք, այդ մեծահասակները ծայրահեղ մանկամիտ ու թերզարգացած չեն:

բ. Ես ցանկանում եմ, որ բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի - Նման է դուռդ թակած, կամ հեռախոսիդ զանգած,  ինչ-որ մի աղանդավորի խոսքի, որը քեզ սկսում է համոզել, որ բանուգործը թողած եկել է քեզ փրկելու, ու դու պարզապես բարոյական իրավունք չունես նրա բարի մտադրություններին չհավատալու: Չէ՞ որ նույնիսկ սկյուռիկին է պարզ, որ "Օրանժն" առևտրային կազմակերպություն է ու դրա նպատակն ընդամենը շահույթ ստանալն է:

Ուրեմն, ու՞մ համար է նման պրիմիտիվ սուտը, որն ուղեկցվում է ընկերական ու բարեկամական սուլոցով:

Քերականական/ոճաբանական

Նախադասությունն ինքնին շատ անհարթ ու սխալ է կազմված՝

ա. "բոլորը - բոլորի մոտ": "Բոլոր" բառի անիմաստ կրկնություն:
 
բ. "ամեն ինչ լավ լինի" - "ամեն"-ի տակ ի՞նչն է մտնում: Ո՞վ է որոշում այդ "ամեն ինչի" ցանկը: Մեկի "ամեն ինչ լավ"-ի գաղափարը մյուսի համար կարող է ուղղակի աղետ լինել: Կյանքում, շրջապատում նման օրինակները շատ են:

Միգուցե՞ ինչ-որ բան բաց եմ թողել....

Մի գովազդ էլ ունեն. կրկին աղանդավորի տեսքով մի երիտասարդ դուրս է գալիս փողոց ու ասում՝ "Ես "Օրանժ"-ի աշխատող եմ և ամեն վայրկյան մտածում եմ ձեր մասին" (տեքստը մոտավոր եմ բերում: Ընդհանուր իմաստը դա է):



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles