Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

swan upping

$
0
0
Էսօր ընկերների հետ խոսակցությունում հիշեցի բրիտանական ամենատարօրինակ տոներից մեկը, որի նույնիսկ ռուսերեն թարգմանությունը չգտա:

Գաղափարը թագավորական կարապներըմյուսներիններից առանձնացնելն է եղել: Ժամանակին կարապի միսը համարվել է դելիկատես, և չտարբերանշված կարապները թագավորական ընտանիքը համարել է իրենը: Ինստիտուտում ասում էին, որ կտուցների վրա ինչ-որ թեթև կտրվածք էին տալիս:

Հիմա նայում եմ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը, և էնտեղ ոչ մի հստակեցում կարծես թե չեն մտցնում՝ թե ինչպես են տարբերանշանել: Կարապի միս ուտելը թարգել են, երևի հանդուրժողականության ու էֆվեմիզմների դարում անհարմար է թագավորական ընտանիքի կարապագետների կողմից կտուցի վրա նշան անելու մասին խոսելը (դե գիտեք, Բրիջիտ Բարդո պարապ նստած հետևում է՝ ով քանի ճանճ սատկացրեց):

Հիմա ողջ այդ ընթացակարգն ավելի նման է կարապների համարակալման՝ գլխաքանակ են հաշվում, կշռում նորելուկ ճտերին, ինչպես նաև վիզուալ դասեր կազմակերպում դպրոցական երեխաների համար: Մի խոսքով, ամբողջ արարողությունը վերածվել է կարապների խնամքի և պահպանման:


swan upping հավանաբար կարելի է թարգմանել որպես "կարապների բաց թողում":   

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles