Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

հույժ գաղտնի կամ ավելին ավելիի դիմաց - 3

$
0
0
Հիշում եմ, երբ մտանք Բեռլինհայ-թրքական արձանագրությունները: Բանակցությունների ողջ գործընթացը տեղի էր ունեցել հույժ գաղտնի պայմաններում: Էնքան գաղտնի, որ նույնիսկ ԱԳՆ աշխատակիցների մեծ մասը տեղյակ չէր, որ նման բան ընդհանրապես գոյություն ունի աշխարհիս երեսին, էլ ուր մնաց էդ արձանագրություններում ներառված մանրամասներն ու կետերը:

Դե իհարկե, նման խայտառակություն, որ մեր (մե՛ր) ԱԳՆ ստորագրեց, գաղտնի պահելու էր: ՈՒ դե հավերժ իրենց անվան կողքին ապահովեցին անպատվությունն ու ամոթը:

Հիմա նույնը էս ասոցացման համաձայնագիրն է: Էդ ի՞նչ աստիճանի հակապետական, հակահայկական փաստաթուղթ է, որ գաղտնի են պահում: Թե՞ էնքան լավ փաստաթուղթ է, որ սյուրպրիզ են ուզում անել: Ասենք նոր տարվա գիշերը, հրապարակի տոնածառի տակ դնեն, ազգս առավոտը զարթնի, գնա բացի ու ....

Էդ ի՞նչ ժողովրդավար եվրոպայի հետ են ասոցացվում, որ հակաժողովրդավարական նման քայլի են դիմում: է՞ս է դրանց ասոցացված արժեհամակարգը: Դե մի հատ բացեք, մենք էլ հիանանք ձեր ասոցացումով:

Ի գիտություն

  • Հայաստանում Եվրամիության ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ դա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է

Երնեկ մեզ էլի: Իրենք ստորագրեն, հաստատեն, կապեն գլխներիս, հետո իրենք իրենց երեխեքի հետևից թռնեն ամեն մեկը մի երկիր, ու մենք ճկռանք մեր անտեղյակության պայմաններում մեզ թելադրված ամեն այլանդակ օրենքի ու պարտավորության տակ: Երևի Հայաստանի արտաքին պարտքը շատ փոքր է, էս էլ վրադիր են բերում մեզ փորձանք:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles