Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ԵՄ - Հայաստան ասոցացում կամ "ավելին ավելիի դիմաց"

$
0
0
Դեռ որ փորձում եմ նյութեր գտնել, հասկանալ՝ ինչ է դա:

Պարզ է, որ եթե մեզ ուզում են ասոցացնել, ինչ այլանդակ պարտականություն ասես, որ չպիտի դնեն մեր գլխին: Զոր օրինակ էս մեկը: Մի ամբողջ քաղաքակրթություն արժի, մի ամբողջ պատմություն, մի ամբողջ հասարակարգ, մի ամբողջ արժեհամակարգ, որ ուզում են սրանով վերացնել:

Հաջորդ գործոնը, որ զգուշավորություն է առաջացնում, իհարկե, գաղտնիությունն է: Պարտադիր չի ֆենոմենալ հիշողություն ունենալ մտաբերելու համար երկու դեպք, երբ ազգիցս գաղտնի էին պահվում ստորագրվելիք-բանակցվելիք փաստաթղթերը՝ Մադրիդյան սկզբունքները (Արցախի "կարգավորման" շուրջ) ու հայ-թրքական բռնամուսնական պայմանագիրը (մեր սիրելի Էդուլիկը Նալբանդյան նույնիսկ քիչ էր մնում հրաժարվեր ստորագրելուց, որ՛տև թրքական մամուլը "ծակվել էր", որ Կարսի պայմանագիրն են վավերացնում ուրիշ անվան տակ):
Հետևաբար, էն, ինչ գաղտնի են պահում մեզնից, մի փաստաթուղթ է, որը վնասելու է հասարակությանը, պետությանը:

Երրորդ՝ ոչ պակաս կարևոր գործոնը անձինք են, ուժերը, որոնք կողմ են ու "ողջունում են": Մեկը մեկից ծաղիկ դեմք՝ Ռիչարդ Կիրակոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, ԱԳՆ պաշտոնյա, ՕԵԿ-ը (հղումը կորցրեցի, բայց դե մենք գիտենք, որ ՕԵԿ-ը միշտ ու բոլորին "հա" ա ասում), "Ազատ դեմոկրատները", էլ ո՞րն ասեմ, էլ որ՞ը...

Եւ ընդհանրապես, հետաքրքիր է, հատկանշական, որ մեր իշխանությունները, չիշխանությունները, քաղաքական ողջ աղբածաղկակույտն անասելիորեն հրճված է եվրոպացիների ավելի քան անպարկեշտ առաջարկից ու դրա ոչ պակաս անպարկեշտ ձևակերպումից՝ "ավելին ավելիի դիմաց"... Առաջին "ավելի"-ն փողն է, երկրորդ "ավելի"-ն էլ կարծում եմ՝ դժվար չի գուշակելը... աշխարհի չափ հին է...

Հ.Գ. մեկ էլ պեղեցի ոմն Քամբեքի տված կուտ՝ "Մենք կարող ենք Հայաստանին ետ պահել կործանվելուց"... Ստեղ են ասել, Քամբե՛ք, մի հատ փասափուսեդ հավաքի ու գոուբեք: Քեզ նայողն էլ կհավատա, որ դու պատերազմներից էնքան ես հասկանում, որ հույսներս քեզ վրա դնե՞նք:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles