Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու: Ըստ իս՝ նրանք նկատի ունեն Հայաստանի տարածքը, ոչ թե ժողովուրդը, երբ ասում են՝ պետք է ապահովենք Հայաստանի անվտանգությունը: Մանավանդ՝ պատմական փաստերը հենց դա են ապացուցում: Պետությունը բիզնես չէ, այլ շատ ավելի վեհ արժեք: Ռուսաստանը վերջապես պիտի կողմնորոշվի ՝ բիզնեսմե՞ն է, թե՞ լուրջ պետություն:

Պուտինի խոսքերով՝ զինել մարդկանց, ովքեր սպանում են թշնամուն ու տեսախցիկի առջեւ ուտում ներքին օրգանները, հումանիզմի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իսկ գիշերը մարդ կացնահարած ազգային հերոս Սաֆարովին զինելը հումանիզմի հետ կա՞պ ունի:

Հայաստանը հույսն իր վրա պիտի դնի: Քսան տարի շարունակ գոռում ենք, որ ռազմարդյունաբերությունը ոտքի կանգնեցվի, բայց ապարդյուն…


Ավելացնելու երևի թե ոչինչ չկա:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles