Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Խտրականության մասին օրենքի մասին

$
0
0
դեռևս մշակման փուլում

Օմբուդսմենը գրում է, որ անհիմն աղմուկ է, որ՝

Առաջին հայացքից հուզվում ես, թաշկինակ հանելդ է գալիս: Ի~նչ խոսք, կանանց իրավունքները պաշտպանել պետք է, ընչազուրկներին՝ առավել ևս, բայց ի՞նչ է ազգային փոքրամասնությունը: Ի՞նչ է քաղաքական փոքրամասնությունը (սա ինձ համար պարզ չի): Ովքեր կարող են լինել "բոլոր այն քաղաքացիները, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում":

Սկսեմ  ազգային փոքրամասնություններից: Այս պահի դրությամբ Հայաստանի ազգային փոքրամասնություն են համարվում հույները, ասորիները, ռուսները/մոլոկանները, եզդիները և այլն: Խնդիր չեմ տեսնում էս մարդկանց պաշտպանելու, քանի որ մինչև էսօր Հայաստանում նրանց հանդեպ ոչ մի խտրական վերաբերմունք երբեք չի եղել, չեմ էլ կարծում, որ երբևէ կլինի:


Իսկ կարո՞ղ է Հայաստանում ձևավորվել նոր ազգային փոքրամանսություն:

Իհարկե կարող է: Էնքան պարսիկ, ինչքան հիմա կա Հայաստանում, երևի ուրիշ այլ երկրներում չկա: Բիզնես էլ ունեն, ամուսնանում էլ են, տնավորվում են էլ, ամեն ինչ էլ անում են:

Թու՞րք: Գլխաքանակի մասին կոնկրետ տվյալներ չգիտեմ, բայց տեսանելի ու հիպոթետիկ (թեև երևի թե՝ ոչ էնքան էլ հիպոթետիկ) ապագայում դրանց գլխաքանակի ներկայություն և դրանից բխող աճ կարող է գրանցվել ցանկացած ժամանակ: Չմոռանանք, թե քանի երկիր-երկրպագու կա նման հուզիչ մերձեցման:

Կամ չինացիները: Վերջերս Դալմա մոլում արագ պտտվելով երկու տարբեր խանութում երկու չինացի աշխատող տեսա: Չինացիներին՝ որպես ազգ, երկիր, կարելի է հարգել, բայց գործազրկության բարձր ցուցանիշներով ու ցածր աշխատավարձերով ու հայերից դատարկվող Երկիր Նաիրիում ի՞նչ չինացի աշխատող, կբացատրե՞ք ինձ:

Անցանք առաջ:

Ովքե՞ր կարող են մտնել այդ լղոզված "և բոլոր այն քաղաքացիների" մեջ: Հենց էդ սեռական փոքրամասնությունները, չէ՞: Մանավանդ, որ իրենք վստահ են, որ իրենք ծայրահեղ խոցելի են, ծայրահեղ խոցված սխալ ամուռների սխալ նետերով, Հայաստանի դեպքում նաև "գըմփըցրած", ոտնահարված և այլն:

Հիմա ես գործատուն եմ: Ես սկզբունքորեն աշխատանքի չեմ վերցնի պարսիկին, թուրքին, չինացուն, քանի որ, թուրքն իմ հավերժ թշնամին է, պարսիկն աչքիս լույսը չի, իսկ չինացին էլ թող գնա Ամերիկայում հաստատվի ու աշխատի, վասնզի իմ երկրի բնիկ բնակչությունը, ներառյալ նաև բնիկ փոքրամասնություններին, արտագաղթում է աշխատանքի բացակայության պատճառով, ես ազգայնական եմ, ես ունեմ ինչ-ինչ սկզբունքներ, ճաշակ, ցանկություն և ի վերջո իրավունք ինչ-որ likes & dislikes ունենալու:

Ես սկզբունքորեն աշխատանքի չեմ վերցնի նաև սեռական փորքամասնության ներկայացուցչի, որովհետև... տո լավ կանեմ, չեմ վերցնի: Չեմ վերցնի աշխատանքի կրոնափոխ հայի (ասենք՝ մուսուլմանի հետ ամուսնացած ու կրոնափոխ եղած ինչ-որ մի մադամի), չեմ վերցնի աղանդավորի: Եւ այլն, և այլն:

Ես դեմ կլինեմ, որպեսզի դպրոց ընդունեն աշխատանքի նշված խմբերի որևէ ներկայացուցչի: Ես դեպք գիտեմ, երբ արվամոլ ուսուցիչ էր աշխատում մի դպրոցում, ու ի վերջո շատ վատ բան տեղի ունեցավ՝ վատ վերջաբանով:

Մի խոսքով, նման ձևակերպումներով օրինագծի մասին կարելի է շատ երկար խոսել-գրել, տարբեր օրինակներ բերել: Կարևորն էն է, որ էս օրինագիծն իրոք իր մեջ ներառում է էն, ինչից վախենում է հասարակությունը:

Եթե օմբուդսմենն իրոք չի ուզում սեռական փոքրամասնություններին սանձարձակող օրենք ընդունել, ապա թող էդքան թվարկելուց հետո նշի՝ սույն օրենքը չի վերաբերվում էս, էս, էս, էս մարդկանց, խմբերին...

Թե չէ, հերիք չի նման օրինագիծ է ուզում շրջանառել, դեռ մի բան էլ կաթողիկոսի անունն է շահարկում, փորձելով անուղղակիորեն կաթողիկոսին էլ ներքաշել էս գործի մեջ ու փորձելով իր՝ Կարեն Անդրեասյանի մաքուր հոգով քրիստոնյա լինելու վկա բերել կաթողիկոսին, ինչն առնվազն ու մեղմ ասած, տգեղ է:

էս էլ սենց
թե չէ թեման ծանրացել էր հոգուս վրա



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles