Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մետրո

$
0
0
Մետրոյի Երրորդ մասի կայարանում հազար տարի չէի եղել: Չէ՛, երևի ավելի վաղուց:

Վերջին անգամ որ եղել եմ, երևի երբ "Մետրո" թատրոն էի եկել: Հիշում եմ, որ Ֆորշն էր խաղում: Ներկայացումը, անունը չեմ հիշում, միայն հիշում եմ, որ Ֆորշն ինչ-որ դեր էր կատարում ու ջութակ էր նվագում: Չգիտեմ անգամ՝ էդ թատրոնը դեռ գոյություն ունի՞:

Իջել եմ անցում, որ մտնեմ մետրո ու անցումային տոնավաճառի անկանոն ու խիտ շարվածքից չեմ կարողանում կողմնորոշվել՝ որ կողմ գնալ:

Մտնում եմ ներս՝ մետրոյի յուրահատուկ հոտն ու սառնությունն են փչում: Ճռճռալով ու հորանջելով գալիս է գնացքը: Դատարկ վագոններն իր հետևից քաշող մեքենավարն էլ կիսաքնած վիճակում վառած ծխախոտից խորը մուխ է քաշում: Տեսնես՝ մետրոյում արգելվա՞ծ չի ծխելը:

Կայարանները հայտարարողը փոխվել է: Սովետական ռիթմիկ առոգանությամբ ու ճիշտ շեշտադրությամբ հայտարարող կնոջը փոխարինել է գովազդային ձայն: Երկար բառերը ձեռք են բերել երկու շեշտ, բարձրացող ու իջնող տոներ, ասենք. ՝Հըրապար'ակ:

Մետրոն պետական է, ու հատկանշական է, որ պետականորեն են քրքրում հայերենը: Չգիտես ինչի էր պարտադիր, որ ձայնն էլ "բարեփոխեին", վագոնների պես ներկեին ու անճաշակ գովազդային առոգանությամբ փչացնեին: Մի՞թե էդ որոշումը կայացնող ու հավանության արժանացնող չինովնիկությունն արդեն պարզապես չի ընկալում ճիշտ հայերենը: Ամենայն հավանականությամբ՝ այո: Որովհետև օբէկտների ու շահումների իրականության մեջ ապրող ու էդ իրականությունը շնչողը դիսկոմֆորտ է զգում կիրթ քաղաքային միջավայրից, գրադարաններից ու գրախանութներից, պարզ ու ճաշակով ցուցանակներից, շինություններից:

Ու ստեղծում է իր շուրջն իրեն հարազատ միջավայրը՝ տեսնելիքից մինչև լսելիք, որ իրեն զգա ինչպես ձուկը ջրում, կամ, ավելի ճիշտ՝ գորտը ճահճում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles