Շաբաթ է:
Տրենոն դատարկ է՝ ոչ աշխատանքային: Մտքովս տրենոների երաժիշտներն են անցնում: Հավանաբար նրանք էլ էսօր չեն աշխատում...
Չէ, աշխատում են: Հենց էդ մտքիս վրա ներս է մտնում գնչուների հերթական "նվագախումբը"՝ ակորդեոն, ջութակ ու կիթառ: Կենտրոնանում են, որ սկսեն, մեկ էլ վագոնի մյուս ծայրից լսվում է մուրացիկ թզուկ կնոջ ձայնը: Միալար տոնով իր պատմությունը հայտարարելով (հենց հայտարարելով, խնդրանքի ու խեղճության նշույլ չկա ձայնի մեջ) ու "ευχαριστώ"* ասելով՝ սկսում է շարժվել առաջ:
Գնչուները հասկանում են, որ էս վագոնում իրենք անելիք չունեն ու արագ դուրս են գալիս, որ մինչև գնացքի շարժվելը հասցնեն մտնել հաջորդը:
Մեկ-երկու կանգառ լռությունից հետո, հերթական անգամ դռները փակվելուն պես մեջքիցս լսում եմ ջութակի ձայն: Մոցարտի "Գիշերային սերենադը": Ջութակը նվում է մի տեսակ, բնականաբար անորակ է: Էժանագին: Բայց նվագն ահագին լավն է՝ գնահատող ու հասկացող մարդու: Սրտանց:
Պտտվում եմ՝ մի երիտասարդ է նվագողը: Դեմքն ու մարմինն անշարժ չեն, այլ կենդանի: Երաժշտության հետ ինքն էլ ելևէջում է՝ ծնկները ծալում, բարձրանում, թեքվում հետ ու առաջ:
Մինչ հաջորդ կանգառ հասցնում է էդ մի հատվածը վերջացնել: Մի քանի հոգի գումար են տալիս:
- Thank you. Eυχαριστώ,- ժպտալով ասում է աջ ու ձախ:
Ձեռքիս մանրադրամը պատրաստած-կանգնած եմ: Իմ կանգառն է. պիտի իջնեմ: Եթե հասցնի՝ մոտենա, կտամ իրեն:
Մոտենում է: Վերցնում: Ժպտում ու իմ առաջ ռևերանս անելով՝ շնորհակալություն հայտնում.
- Merci...
Ի պատասխան ժպտում եմ ու դուրս թռչում գնացքից, որ՛տև պիտի վազեմ... Ինչպես միշտ...
* ευχαριστώ - շնորհակալություն