Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սիրում եմ քեզ, փա՛կ շուկա

$
0
0
Պատկերացնում եմ ինչ կլինի, եթե, Աստված չանի, սկսեն վերակառուցել փակ շուկան՝ ճաշակի ներկայիս նորմերի թելադրանքով։

Ապացու՞յց։ Մետրոյի կայարանները։ Էդ ի՞նչ փայլուն բաներ են քաշել առաստաղներին։ Էդ ի՞նչ ճչացող գովազդային վահանակներ ու էկրաններ են։

Երևանը տոն օրերին՝ Էրեբունի, անկախություն, նոր տարի։ Այգիները, օպերան։

Չեմ կարծում, որ արտաքինից ու ներքինից փակ շուկան ընդհանրապես վերանորոգման կարիք ունի։ Ինչ-որ բաներ էլ գեղեցիկ են տասնամյակների (և ավել) հնության տեսքի մեջ։

Գո՞րծ են ուզում անել, թող վերնիսաժը մարդավարի կառուցեն, որ համ էդ վաճառող մարդկանց հարմար լինի, համ էլ գնորդներին, որ ջրափոսերի մեջով գնում գալիս ու ծառից ծառ քաշած ցելոֆանե ծածկերից կաթացող ցեխաջրերից չգիտեն ուր փախնեն։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles